Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ԹԵՀՐԱՆ. 1965 թվական

…1965թ. ապրիլի 24-ի` սգո օրվա շունչն այդ տարի շատ ավելի վաղ զգացվեց Թեհրանի մեր «Նաիրի» ազգային դպրոցում։ Օրեր առաջ մեր դպրոցի բակում, ի զարմանս աշակերտների, մի մեծ բեմահարթակ կառուցվեց Եղեռնի արարողությունները բացօթյա կազմակերպելու համար։ Ես այդ տարի սովորում էի 5-րդ դասարանում։

«ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ»

Բոլորովին վերջերս հայ ընթերցողի դատին ներկայացվեց իսրայելցի գիտնական, պատմաբան, ցեղասպանագետ, Սորբոնի համալսարանի դոկտոր, Իսրայելի Բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնի՝ «Անընդունելի անտարբերություն» աշխատությունը։ Հեղինակը փորձում է պարզել, որոշակիացնել հրեաների վերաբերմունքը 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման հանդեպ։

ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՎԵԼԻՆ Է, ՔԱՆ ՀՈՂԸ

Հողը հայրենիք է դառնում, երբ ապրում ես նրա վրա, երբ օրդ բացվում ու մթնում է նրա հետ, երբ ամեն օր զգում ես նրա շունչը, տեսնում պատկերը։ Մեկ ժամ սահմանին կանգնած զինվորի վաստակն ավելին է, քան շատ շատերի զգայացունց, կարոտաբաղձ հայրենասիրությունը։ Զինվորը ֆիզիկական հայրենիք է պաշտպանում, արվեստագետն անառիկ է պահում մեր հոգեւոր հայրենիքի սահմանները, երկուսն էլ՝ հայրենի հողի վրա եւ ո՛չ հեռվից, երկուսն էլ՝ կոնկրետ գործով եւ ո՛չ ճառերով։ Սա է իմ իմացած հայրենասիրությունը։ Հայրենիքն ավելին է, քան այն հողը, որ մետրերով ենք չափում։ Հայրենիքը պատմությունն է, մշակույթը, հավատքը, ժողովուրդը, նրանց սիրելու համար նրանց կողքին պիտի լինես։

ԿԱՐՈՏ

Մեր մոլորակի վրա թերեւս Դեզֆուլից ավելի վատ քաղաք չկա։ Կարծես արար աշխարհի կեղտը բերել, կուտակել էին այնտեղ։ Փողոցները նեղ էին ու ոլորապտույտ. այդ փողոցներով գնում էին մարդիկ, որոնք նման էին անդրշիրիմյան ուրվականների։ Նրանց հայացքները միայն մի բան էին արտահայտում` շոգ։
Երեք օրով ինձ գործուղել էին այդ գյուղաքաղաքը։ Անհայտացել էին ամերիկյան երկու «Ստուդուբեկր» զինվորական բեռնավտոներ, դրանք անհայտացել էին ոչ միայն բեռնված կիտրոնի փոշու պահածոներով, մոտավորապես տասներկու հազար պահածո, ավտոներն էլ էին անհայտացել, դրանց նեգր վարորդներն էլ։

ՄԵՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՊԱՐԸ

Վերջերս, որպես հայ մարդ, ուրախություն ապրեցի, երբ իմացա` կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը հայտարարել է, որ այս տարվանից հանրապետության բոլոր դպրոցներում ուսուցանվելու են ազգագրական երգն ու պարը։ Հիանալի է։ Իսկ եթե այդ բանն արվեր նաև սփյուռքի դպրոցներում՝ անչափ հիանալի կլիներ, որովհետև ազգային մշակույթը ազգապահպանության գլխավոր երաշխիքներից է։

ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՍԻՆ

Մեծ հայ էր Վահան Թոթովենցը եւ մեծ հայրենասեր։ Վահրամ Փափազյանը նրան անվանում էր «մեր ազգային վերածննդի բոցաշունչ հռետոր»։ Ավետիք Իսահակյանը նրա մասին գրում է. «Նա շատ ու շատ հայրենասեր մարդ էր, հայ ժողովրդին, հայ կուլտուրան սիրող ու պաշտող»։ Վիլյամ Սարոյանը, որ մոտիկից գիտեր նրան, գրել է. «Որքան ժամանակը սահի՝ ավելի խոր կերպով կը սիրեմ Վահան Թոթովենցի կյանքը, ճշմարտությունը, առասպելն ու ողբերգությունը»։
Իր մեծ հայ լինելը Վահան Թոթովենցն ապացուցեց նաեւ կյանքի վերջին, ցավոք՝ ողբերգական դրվագով։

ՄԵՆՔ ԱՇԽԱՐՀ ԵՆՔ ԵԿԵԼ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մենք երաժշտական ազգ ենք։ Ես հաճախ զուգահեռում, համեմատում եմ մեզ այլ ազգերի հետ… Մենք փոքրաթիվ լինելով՝ երբեք չենք զիջում ահռելի տարածքներ ունեցող, տասնյակ միլիոններով հաշվվող ազգերին։ Պարզապես մեզ մի քիչ պակասում է պրագմատիզմը։ Մենք ծայրահեղությունների ազգ ենք՝ անօրինակ սխրանքների ու աններելի ձախողումների, ամպագոռգոռ սնապարծության և նվաստալի ինքնախարազման բևեռներում… Բայց իրականությունն այն է, որ մենք արարող ազգ ենք, մենք մեր կշիռն ունենք համաշխարհային բարձր արվեստում։ Մենք ունենք չգերազանցված անուններ։ Մեր Չարենցի մասին են ասել՝ Չարենցի պոեզիան համակշիռ է 20-րդ դարի ամբողջ եվրոպական գրականությանը։ Դավիթ Օյստրախը հայ ունկնդրի մասին է ասել՝ եթե քո նվագը գոհացնում է հայերին, ուրեմն՝ ոչ մի մտավախություն չունես այլևս։