Հոգևոր-մշակութային
Իմ ընտանիքի հեքիաթն է սա: Չէ՛, հեքիաթ չէ, հեքիաթը հորինում են, որի վերջում հաղթում է բարին, չարը` պատժվում: Երկնքի անամպ լազուրի, մեր շառաչուն ջրվեժի, հնամենի իմ հայրենիքի նման իրական է իմ հեքիաթը: Իրական էր նաեւ պատերազմի բոթը… ՈՒ սկիզբ առավ իմ հեքիաթը մեր փոքրիկ քաղաքից, որը թիկնել է Որոտանից աջ եւ ահյակ` Սուրբ Հովհաննեսի ձեռքը գլխին… «Անխիղճ ու անհոգի է պատերազմը, բալա՛, հրեշ է կանաչ աչքերով, մահաբեր շնչով»: Երկրորդ Համաշխարհային դժոխք ապրած մեծ տատս է ասել ու փութով որոնել շյուղերը: Տաք ու փափուկ գուլպաներ էր գործում գիշեր ու տիվ: Մի օր էլ…
Երբ որդիները կռիվ էին գնում, Քնարիկ մայրը աղերսագին խնդրում էր. «Լևո՛ն ջան, Նորի՛կ ջան, անպայման հետ կգաք, ինձ մենակ չթողնեք»։ Տանը մնում էին մայրն ու աղջիկը՝ Լենան։ Արամայիս հայրը մահացել էր դեռ Շարժումն սկսվելուց առաջ։
Ես երջանիկ էի, ես վայելում էի Արցախ աշխարհի ամենասիրուն, ամենաքաջ տղամարդու սերը։ Հաղթահասակ էր, քաջազուն, հաղթաբազուկ։ Թիկունքում երեք տղամարդ կարող էին պատսպարվել։ Երբ բարկանում էր՝ անխոս սեղմում, ջարդուփշուր էր անում ձեռքի բաժակը, և ամեն ինչ հասկանալի էր։ Դուրս էր գալիս դիրքեր ու իր հաղթանդամ հասակով կանգնում էր թշնամու դեմ, որը վախից պապանձվում, սուս էր անում…
Գումարտակը շարվեց երկար միջանցքում: Կապիտան Կորեյկոն կատարեց անձնակազմի ստուգում՝ անձամբ ճշտելով բոլորիս ինքնությունը: Նրա զեկույցից հետո կապիտան Ֆյոդորովը զորամասի հրամանատարի և իր անունից շնորհավորեց բոլորիս Նոր տարին, մաղթեց հաջողություններ և հույս հայտնեց, որ սկսվող աշխատանքային նոր տարում գումարտակը պատվով կկատարի իր առջև դրված խնդիրները: Նա խոսքը դեռ չէր ավարտել, երբ զորանոց մտան փոխգնդապետներ Շալկունովը` Բորմանը և զորամասի շտաբի պետ Կոնստանտինովը` Կաստիլը: Վերջինս, ընդունելով գումարտակի հրամանատարի զեկույցը, մեզ ողջունեց, շնորհավորեց Ամանորը և մաղթեց բարեխիղճ ծառայություն, աշխատանքային առաջադրանքների ժամկետից շուտ կատարում` ի փառս մեր մեծ հայրենիքի:
Մի խաբեբա, որի խարդախություններն արդեն հայտնի էին ամբողջ Օդեսայում, գալիս է Բիթլիս։ Այստեղ նա հանդիպում է ութ տարեկան մի հայ տղայի, որի մատին անգին քարով մատանի կար։
-Տղա՛ս,- ասում է օդեսացին,-եթե քո էդ ժանգոտ օղը տաս ինձ, ես քեզ փող կտամ, եւ դու կարող ես հարյուր հատ դրանից գնել։
-Համաձայն եմ,- ասում է տղան։-Եթե չորեքթաթ քայլես այս փողոցով ու էշի պես զռռաս, մատանին քեզ կտամ։
Այդ խաբեբան մտածեց՝ քանի որ Բիթլիսում ոչ մեկը չի ճանաչում իրեն, դրա համար էլ սկսեց չորեքթաթ անցնել փողոցով՝ էշի պես զռռալով։
Անգլիացի դիվանագետ, քաղաքական գործիչ Ջեյմս Բրայսը Եվրոպայի առաջին այն մտավորականներից էր, որ իր ձայնը բարձրացրեց Օսմանյան կայսրության հայահալած քաղաքականության դեմ, բազմիցս անդրադարձավ հայ ժողովրդի ճակատագրին, հանդես եկավ նրա շահերի պաշտպանությամբ։
Առաջին կինը, որ արժանացել է ռուսական բանակի մեծ հեղինակություն վայելող շքանշանին՝ Գեորգիեւյան խաչին (1915թ.), հայուհի Ելենա Խեչինովան է։ Տրապիզոնում ծնված եւ Բաթումում հասակ առած այս հայուհին 1910թ. ավարտել է մանկաբարձների դասընթացը։ Ամուսնացել է լեհահայ Վլադիսլավ Ցեբրեժինսկու հետ։ 1915թ. զինվորական ծառայության է անցել ռուսական բանակի 20-րդ հետեւակային գնդում, մասնակցել թուրքերի Առաջին կորպուսի ջախջախմանը եւ հետագայում ստացել «Մեծն Ռուսաստանի վագրուհի» անվանումը։