Հոգևոր-մշակութային
Մովսես Խորենացին 5-րդ դարի հայ դպրության խոշորագույն ներկայացուցիչն է, ազգային պատմագրության հայրը, որին կոչել են նաեւ Պատմահայր, Քերթողահայր։ Գլուխգործոցն է «Հայոց պատմություն» երկը։
Հայոց երկրի Արցախ աշխարհի Խաչենի տարածքում՝ թավ անտառներով պատված բարձունքներից վեր է քարակերտ հրաշքը՝ Կաչաղակաբերդը՝ ձգող, հմայող: Պատարա-Քոլատակ գյուղերի մեջտեղում` 50-60 մետր բարձրություն ունեցող ուղղաձիգ ժայռեղեն կղզին ծովի մակերևույթից մոտ 1650 մ բարձրության վրա է գտնվում:
Սիրելի սպաներ և զինվորներ,
Ավետարանական այս կենսաբեր ավետիսով ենք դիմավորում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տաղավար տոներից երկրորդն է և խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթանակը մահվան հանդեպ։ Ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Մահը կուլ գնաց հաղթանակին: Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, գերեզմա՛ն, քո խայթոցը» (Ա. Կորնթ. 15.54-55)։
Նկարիչ Վահե Բաղումյանը մասնակցել է Ապրիլյան մարտական գործողություններին: Նրա հայրը Սարգիս Բաղումյանը 44-օրյա պատերազմի ժամանակ մեկնել է ռազմաճակատ, այնուհետև զինվորագրվել բանակին ու այսօր էլ ծառայում է՝ որպես պայմանագրային զինվորական:
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչելությանը, թաղմանը երեք օր հետո հաջորդեց կիրակի առավոտյան տեղի ունեցած մեծ հրաշքը՝ հարությունը: Յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գալով վիմափոր գերեզմանը՝ Քրիստոսի մարմինը անուշահոտ յուղերով օծելու համար, տեսան, որ գերեզմանը թափուր է, քարը՝ շրջած: Տարակուսանքի ու զարհուրանքի մեջ հայտնված սրբակյաց կանանց երևացին երկու հրեշտակներ և պատմեցին կատարվածը. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: