Հոգևոր-մշակութային
Իր բազմադարյա պատմության ընթացքում Արցախ աշխարհը քանիցս վատթար, անգամ օրհասական իրավիճակներում է հայտնվել։ Բայց ժամանակները միշտ էլ անզոր են եղել կոտրելու արցախցուն, ընկճելու նրա ըմբոստ ոգին։ Թշնամու դավադիր հարվածից, հնարավոր է, մի պահ երերացել է նա, սակայն երբևէ չի ընկրկել, չի հուսահատվել, ծնկաչոք չի եղել, այլ դարման դնելով ստացած վերքերին, շտկել է մեջքը, խրոխտ կեցվածքով, միասնաբար պաշտպանել ու պահպանել է իր պապենական հողն ու ջուրը, իր ազգային ինքնությունը, իր ժառանգների արժանապատիվ ու ապահով ապագան հայրենի բնօրրանում։
Այս թղթակցությունը սահմանապահ Թթուջուր համայնքի, նրա հերոսական բնակիչների մասին է, որոնք չընկրկելով բազմաթիվ դժվարությունների ու վտանգի առջև, ապրում են, արարում, շենացնում հարազատ բնօրրանը:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք-Այրիվան նաև Գեղարքունի բերդ կոչվող գյուղը գտնվում է Սևանա լճի արևմտյան ափին՝ մարզկենտրոն Գավառից 12 կմ հյուսիս-արևելք՝ ծովի մակերևույթից 1940 մ. բարձրության վրա։ Սեդրակ Բարխուդարյանի «Դիվան հայ վիմագրության» գրքի «Գեղարքունիք. Կամոյի, Մարտունու և Վարդենիսի շրջաններ» գլխում տեղեկություն կա նաև Հայրավանքի մասին։
Վերջերս տեղի ունեցավ գրող, հրապարակախոս, Նկարիչների միության պատվավոր անդամ, մանկական բժիշկ-նյարդաբան Նանեի՝ «Լավագույն տղերքը մե՛նք ենք» գրքի շնորհանդեսը, որում զետեղված են 44-օրյա պատերազմին և մինչև 2022 թ.-ի սեպտեմբերյան իրադարձությունները սահմանային մարտերին մասնակցած ու հավերժի ճամփան բռնած Հրազդան քաղաքի և տարածաշրջանի գյուղերի 56 հերոս հայկազունների կենսագրությունները: «Հայ զինվորի» հյուրասրահում Նանեն է:
Ք.ա. առաջին հազարամյակում, երբ հզորացավ Վանի թագավորությունը, այս պետության թագավորներն սկսեցին նվաճողական արշավանքները և իրենց գերիշխանությունը հաստատեցին նաև Վանից շատ հեռու: Իրենց նվաճողական արշավանքների մասին թագավորները նաև սեպագիր արձանագրություններ էին թողնում, որոնց մի մասը մեզ է հասել և այժմ լավագույն վկայությունն են այդ շրջանի պատմության մասին: