Հոգևոր-մշակութային
Ո՞վ կարող է մեզ չարիք պատճառել, եթե մենք նախանձախնդիր լինենք ամեն բարի բանի: Հիանալի է ասում երանելի Օգոստինոսը. «Մի՛ վախեցիր թշնամուց. նա այնքան զորություն ունի վնասելու, որքան դրա համար իշխանություն ստացել է Աստծուց: Այլ Նրանի՛ց վախեցիր, Ով զորություն ունի այնքանն անելու, որքան կամենում է, եւ Ով ոչ մի անարդար բան չի անում, այլ ինչ էլ անում է, արդար է: Իսկ եթե ինչ-որ բան, ըստ մեր կարծիքի, անարդար է, ապա եթե անկասկած դա կատարվել է Աստծո կամքով, հավատա՛, որ արդար է եւ ճշմարիտ»:
Թող ինձ Աստված ների, բայց պետք է խոստովանեմ, որ Մեղրի քաղաքի Մեծ թաղի եկեղեցին էի ուզում գնալ ամենից առաջ Հայաստան /գուցե Մեղրի՞/ բերված առաջին դաշնամուրը տեսնելու համար, թեեւ երբեւէ բաց չեմ թողել եկեղեցի մտնելու, ինքս ինձ հետ, իմ Աստծո հետ մենակ մնալու, ինչպես նաեւ մեր հոգեւոր արժեքներով հիանալու առիթը: Դեռ Երեւանում ընկերներից մեկը, իմանալով Մեղրի գնալուս մասին, իմիջիայլոց ասաց, որ Մեծ թաղի եկեղեցու դաշնամուրը Հայաստան բերվել եւ որպես հայ ժողովրդի դարավոր մշակույթի խորհրդանիշ տեղադրվել է հենց Մեղրիում՝ որտեղից բացվում է Հայաստանի հարավային դարպասը:
Հայրս Իջևանի Սևքար գյուղի ծնունդ է, եկել էր Երևան, ուսանել ու մնացել քաղաքում: Սակայն կապը ծննդավայրի հետ երբեք չէր կտրել: Մայրս ուսուցչուհի էր, Երևանում ծնված: Ամառային արձակուրդը ծնողներիս, եղբորս, քրոջս հետ անցկացնում էինք գյուղում,-վերհիշում է Գրիգոր Սարիբեկյանը:- Հայրիկիս երազանքն էր, որ կապվենք մեր գյուղին, հողին, երկու եղբայր այնտեղ տուն ունենանք` ո՞վ գիտի, մտածում էր, հնարավոր է, մի օր վերադառնանք, հաստատվենք գյուղում: Հաճախ էր այդ մտահոգությունը կիսում մայրիկիս հետ. «Տեսնես` իմ մահից հետո երեխաներս կհիշե՞ն իմ ծննդավայրը, մեր նախնիների հողն ու ջուրը». Մայրս էլ ժպիտով պատասխանում էր. «Անկասկած. բացի քո պատմություններից, քո մանկությունից, դու այնպիսի հոգևոր կապ ես ստեղծել քո ծննդավայրի ու մեր որդիների միջև, որ այն փոխանցվելու է նույնիսկ իրենց զավակներին, մեր թոռներին»:
…Օրերից մի օր, երբ սահմանից եկա մորս տեսության` մայրս տանը չէր:
Հարևաններն ասացին, որ քիչ առաջ իջավ գյուղամեջ: Օրն արդեն կիսվել էր: Մտածեցի, որ դժվար թե հեռու գնա ու մինչև տուն գալն էլ` արի ես գնամ գերեզմանոց, հայրիկիս շիրիմին այցի, քանի որ արդեն ամիսը լրանում էր, որ սահմաններում էի ու չէի այցելել գերեզմանոց: «Վիլիսով» մոտեցանք հանգստարանին: Տղաները մնացին մեքենայի մեջ, իսկ ես դանդաղ քայլերով ներս մտա: Երբ գերեզմանոց ես մտնում, աջից Սևքարեցի Սաքոյի գերեզմանն է, հետո Բրուտյաններինը, մյուսը հայրիկիս տապանաքարն է: Մի քանի քայլ էի արել, երբ խոսակցություն լսեցի: Զգուշացա, ավտոմատը պատրաստ պահեցի ու… ինչ տեսնեմ… Մայրս նստած հորս տապանաքարի դիմաց` բարձր-բարձր զրուցում է, այնպես է զրուցում, որ իրոք թվաց` հայրս լսում է.
Բարձր երաժշտության հանդեպ մեր ժառանգական սերն ու ընկալման կարողությունը, պարզվում է, շատ կենսունակ է: Թերևս դա է պատճառը, որ ինչպես միջնադարյան հայկական հոգևոր երգերը, այնպես էլ եվրոպական դասականների գործերը մեծ հավանության արժանացան զինվորների և սպաների կողմից: Հուրախություն մեզ, մենք լսարան ունենք ազգային բանակում: Մինչ օրս ունեցել ենք 50 համերգ, և մեր «զինվորական լսարանը» ոչնչով չի զիջում հեղինակավոր համերգասրահների ունկնդրին:
Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «Հայկական մարտարվեստ» նոր խորագիրը, որի ներքո այսուհետ կտպագրվեն առողջ ապրելակերպի, հայկական մարտարվեստի, հասարակական առողջ փոխհարաբերությունների, զինված ուժերում մարտարվեստի տարածման, կարևորության և բազմաթիվ այլ թեմաներով հոդվածներ: Խորագիրը վարում է հայկական մարտարվեստի հիմնադիր, մարտարվեստի վարպետ, ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:
Եթե կարծում ենք, որ մեր սերն ենք արտահայտում մեր զավակների նկատմամբ` տալով նրանց` ինչ որ ուզում են ու փափագում, ապա սխալվում ենք. սա նրանց սիրել չեղավ, այլ կործանել:
Ծնողներն իրենց զավակներին պետք չէ տան ու արտոնեն` ինչ որ նրանք ուզում են ու սիրում են, այլ պետք է տան ու արտոնեն միայն այն, ինչ որ օգտակար է նրանց։ Պողոս առաքյալը այս կապակցությամբ ասում է. «Ամեն ինչ արտոնված է ինձ, բայց ամեն ինչ օգտակար չէ□» (Ա.Կորնթ. 10.23 Հմմտ 6.12)։