Հոգևոր-մշակութային
Տիգրանակերտի Քիլիս բնակավայրից են սերում Բյուզանդ եւ Մաքրուհի Շիլգեւորգյանները։ Եղեռնից հետո դեգերել են աշխարհով մեկ, հանգրվանել Լոս Անջելես քաղաքում, որտեղ էլ հայրենիքի կարոտով աչքերը փակեց ընտանիքի հայրը։ Ու հիմա հայրենիքում է Մաքրուհի մայրիկն իր որդու՝ Ավետիսի հետ։ Ավետիսն արդեն մի քանի անգամ եղել է Արցախում, մասնակցել զոհվածների հուշարձանի բացմանը։ Այս անգամ նա եկել է օգնության ձեռք մեկնելու զոհվածների ընտանիքներին, որոնց թվում էին զոհված ազատամարտիկ Հրաչյայի Արսեն, Մանուկ, Մուշեղ տղաները։
Դու մի օր
Կթողնես այս ծարավ ու պապակ հողը,
Կլքես, կգնաս,
Եվ իմ արցունքները քեզ կուղեկցեն,
Բարի ճանապարհ կմաղթեն։
Դառն է հայացքդ, թախծոտ.
Սիրտդ ծվատում են
Հուսահատության փուշ ու տատասկը,
Եվ ամենօրյա տագնապներն ու մորմոքները
Կորզել են հոգուդ անդուլ կորովը։
Իշխանն ակամա իր վրա զգաց Փառանձեմի հայացքը, շրջվեց և նրա երջանիկ աչքերում անսահման թախիծ ու աղաչանք տեսավ: Պարմենիոնը քնքշությամբ գրկել էր նրա իրանը և հազիվ նկատելի ու դժվարությամբ զսպվող դողը ցնցում էր նրա լայն ուսերը: Ոչ հեռու կանգնել էր Սլովենան և տագնապով նայում էր Փառանձեմին, պատրաստ` յուրաքանչյուր վայրկյան հասնելու օգնության: Բացակայում էին Արտավազդն ու Թորգոմը, ովքեր զբաղված էին ամրոցի պաշտպանության նախապատրաստությամբ:
-Ես իրավունք չունեմ ուշացնելու քեզ, Ալեքսա՛նդր, բայց թույլ տուր իմ որդուն գոնե մի երկու օր հարազատների մոտ մնալ, – մեղմ և միևնույն ժամանակ պահանջկոտ խնդրեց իշխանը:
-Ով եղել է Արցախի Մուշկապատ գյուղում, հավատացած եմ, նա երբեք չի մոռանա բարձրաբերձ լեռներին ծվարած այս շենը` շրջապատված կուսական անտառներով, սառնորակ ջրերով: Գյուղում ապրող մարդիկ շատ հյուրասեր են, հայրենասեր: Եվ դա ինձ թվում է շատ բնական, որովհետև այստեղ բնությունն ու մարդը միացյալ են, անխոս իրար հասկացող:
Սահմանային զորամասերից մեկում զինվոր էր զոհվել։
Դեպքի ժամանակ զորամասի հրամանատարը արձակուրդում էր։ Լուրն առնելուն պես նա արդեն զորամասում էր։ Պատերազմի բովով անցած ազատամարտիկ հրամանատարը տեսել էր իր զինվորի քաջությունն ու դիմացկունությունը. միասին էին տիրացել բարձունքներին, միասին էին դիմադրել թշնամուն, ցրտին, քաղցին… Աշխատասենյակում գլուխն ափերի մեջ առած` անընդհատ կրկնում էր. «Խաղաղ պայմաններում աններելի է, ի՞նչ պատասխան տամ ծնողներին։ Ես եմ հրամանատարը, պատասխանատուն ես եմ»:
Դարեհն անզոր ատելությամբ սեղմեց բռունցքները:
– Ճակատագիրն ինձ որդիներ չի պարգևել, և ես Արտավազդին հարազատ որդուս պես եմ դաստիարակել: Նրա երակներում այն նույն արքայական արյունն է, որն իմ երակներում է` մի թեթև նոսրացած նրա մոր զզվելի կաթով: Կաթիլ առ կաթիլ ես ջանացել եմ նրա միջից դուրս մղել հայկական այդ խառնուրդը:
Ալեքսանդրը հանկարծ ցնցվեց` նկատելով Դարեհի խուլ հեծկլտոցն ու խոնավացած աչքերը:
Ամեն ինչ` մեր խոսքերը, ծառերի խշշոցն ու գոմից դուրս եկած գառի մայունը` շշուկ էր, մրմունջ: Բոլորս անհանգիստ էինք, ես վեց տարեկան էի, և չէի ուզում շշուկով խոսել, գոռում էի թռչունների վրա, քար էի նետում հավերի կողմը կամ փայտով հարվածներ էի տեղում ծառերի բներին: Դա իմ աշխարհն էր` երաժշտությամբ լի, որով կարծես խլացնում էի անհանգիստ ծալվող մի բուռ սիրտս: Տան մեջ ամենքը մի բանով քարացնում էին անհանգստությունը: Պետք է հեռանայինք տնից. հայրս բահը խրում էր հողի մեջ, դուրս քաշած հողը բահի սայրով մանրացնում, փոշիացնում էր այնքան, մինչև մայրս գալիս ու որևէ հուսադրող բան էր շշնջում նրան, և նորից շշուկներ…