Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

«ԼԵՌՆԱՅԻՆ   ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Գարիկ Նազարեթյանը, Հակոբ Սաֆարյանը, Գարիկ Գրիգորյանը ծառայում են տարբեր զորամասերում։ Գարիկ Նազարեթյանը Գյումրիից է, մյուս Գարիկը՝ Սիսիանից, իսկ Հակոբը՝ Երևանից։ Այստեղ իրար հանդիպել են, ծանոթացել, ու երբ ծիծաղի, աշխույժ զրույցի ձայն է լսվում, հանգստացողները նույնպես ժպտում են։ «Ուրախ տղաներն են,- ասում են նրանք,- տեսնես էս անգամ ի՞նչ անեկդոտ են պատմում»,- ու շրջապատում են նրանց։

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ

Ցնցված ու ոգևորված, նախնիների հնագույն դրոշի շուրջը բռունցքված, որպես եռացող ահեղ լավա, ընթանում էին նրանք զորագնդի վրա, դեպի անխուսափելի մահ, և իշխանը հաստատ գիտեր, սա նրանց կյանքի վերջին գրոհն է:
Զորագունդն անսպասելիորեն կանգ առավ: Իշխանը լսեց, թե ինչպես մակեդոնացիների շարքերում բարձր հնչեց հրամանը, տեսավ` ինչպես իրենց կորցրած, քարացան առջևում կռվող հայ հեծյալները: Նրանց թիկունքում Թորգոմը, Արտավազդի վիրավոր մարմինը խնամքով իր ձիու վրա տեղավորելով, քառարշավ սլացավ դեպի ինքը` շարժվելով կանգ առած փաղանգին զուգահեռ:

Դու, հա՛յ զինվոր, քաջ ու բարի,
Արթուն պաշտպանը մեր երկրի,
Եղի՛ր հպարտ ու մի՛շտ արի,
Ու տա Աստված դեռ բյուր տարի։

ԶԻՆՎՈՐԻՆ

Փառք ու պատիվ քեզ, հա՛յ զինվոր
Ցանկանում եմ լինես ուժեղ ու հզոր,
Թող երբեք ոչինչ քեզ չթուլացնի,
Մարմինդ ու հոգիդ դու ամուր պահիր։

ՉՄՈՌԱՆԱՆՔ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Օրերս Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ արձակագիր Լարիսա Գևորգյանի «Երեք օրից հետ կգամ, մամ» գրքի շնորհանդեսը։ Գիրքը հեղինակը նվիրել է Բերդաձորում հերոսաբար զոհված Վաղինակ Համլետի Զաքարյանի հիշատակին։
Ժողովածուում տեղ են գտել հինգ պատմվածքներ տարբեր ճակատագրերի տեր մարդկանց մասին։ Հեղինակը գրողին հատուկ վարպետությամբ թափանցել է իր հերոսների ներաշխարհը, ունկնդիր դարձել նրանց սրտի ձայնին, խռովքին, տագնապին, ընդվզմանն ու ալեկոծությանը։

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՄՏՔԵՐԻՑ

Սոցիալապես որքան արդար՝ այնքան զորավոր է հայրենիքը։ Գերերջանիկ է այն մարդը, որ կարող է ասել՝ իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի և ամեն մեկի համար, այնտեղ երկիրը մշակելու և հոգեպես մշակվելու ազատություն ունեմ ես։

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ

Իշխանը պատահաբար որսաց Թարիփի` Սլովենային ուղղված հայացքը և հարսի փորի նկատվող կլորությունից ամեն ինչ հասկացավ: Նայելով Արտավազդի սիրահարված դեմքին` իշխանը չկարողացավ զսպել երջանիկ ժպիտը: Նրան համակեց իր Փառանձեմին տեսնելու անհաղթահարելի ցանկությունը` իրադարձությունների ու նորությունների ահագնացող հորձանքից առաջացած ապրումներն ու տպավորությունները կիսելու համար: Իշխանը սևեռուն, որոնող հայացքով սկսեց զննել պալատը: