Հոգևոր-մշակութային
Մեր ժողովուրդը գլորեց ևս մեկ հետպատերազմյան տարի, շարունակելով իր պայքարը՝ հանուն պատմական հայրենիքում ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի: Այսինքն՝ պարտավոր ենք ամեն օր, ամեն ժամ պաշտպանելու մեր հողը, մեր մշակույթը, մեր Հայրենիքը: Մեզ ծանր աշխատանքի, ծանր պայքարի, բայց և հաջողության ու հաղթանակի տարի է սպասում:
Նոր տարին ու Սուրբ Ծնունդը տարվա ամենասպասված ու սիրելի տոներն են աշխարհի բազմաթիվ երկրներում։ Բայց յուրաքանչյուր երկիր այս գեղեցիկ տոները նշելու իր առանձնահատկություններն ունի, իր ավանդույթներն ու սովորույթները։ Ըստ հայկական ավանդույթի՝ Նոր տարին անցյալի վերաիմաստավորման խորհրդանիշն է։ Հայերն այս տոնը նշել են անհիշելի ժամանակներից։
…Ո՛չ ամուսինս, ո՛չ էլ ես մտքներովս անգամ չէինք կարող անցկացնել, որ արհավիրքն այդքան մոտ է, այդքան անսպասելի է ներխուժելու մեր տները, ու Թուրքիայի բոլոր հայերը՝ Սեւ ծովի ափերից մինչեւ Կիլիկիա, սպանդի զոհ են դառնալու։ Մենք մոռացել էինք 1909 թվականի ջարդերը, իրոք, մոռացել էինք, որովհետեւ հրաժեշտի պահին վերջին բառը, որ արտաբերեց Վահեն՝ «վարդենին» էր։