Հոգևոր-մշակութային
-Մա՛մ, մենք լա՜վ ենք, չմտածե՛ս, տղերքով պահում ենք մեր հողը։ Չմոռանաս՝ մենք ինչեր ենք հաղթահարել, մա՛մ, պինդ եղիր. տղերքը սահմանին են …Մա՛յր, դո՛ւ իրավունք չունես հանձնվելու, դու պետք ես զինվորիդ, դու պետք ես սահմանին կանգնած ամեն զինվորի։
«Քո Տեր աստծու անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում»:
2020 թվականի պատերազմից անցել է ավելի քան 2 տարի, բայց, թվում է` երեկ էր, որ Քաշաթաղում էինք։ Տարիներ շարունակ ապրելով տարբեր բնակավայրերում, քաշաթաղցիները ինտեգրվեցին Հայրենիքի ազատագրված հատվածի թեև դժվարին, բայց երանելի կյանքին։ Իհարկե, հեշտ չէր ավերակների միջից հառնելու ուղին, սակայն ո՞վ է ասել, թե դժվարությունները երբևէ վախեցրել են հայրենասերներին, աշխատասերներին, խենթերին։
Չեմ հիշում, թե քանի տարեկան էի այն ժամանակ։ Միայն հիշում եմ, որ մարդկանց մեջ շատ բարություն կար և շատ մեծ սեր։ Մեր փոքրիկ բանավանի բնակիչներն էլ, ինչպես բոլոր գյուղերում ու ավաններում, ամեն երեկո հավաքվում էին մեկն ու մեկի տանը՝ լոտո խաղալու կամ հենց այնպես զրուցելու։
Իշխանասարի հարավարևելյան լանջին, Հադրութ քաղաքից 2 կմ հյուսիս-արևելք գտնվում է Արցախի չքնաղագույն գյուղերից մեկը՝ Վանքը, որն իր անունն ստացել է Սպիտակ Խաչ վանքի անունից։ Հադրութցիներն ու շրջակա բնակավայրերի բնակիչներն առանձնահատուկ սիրել են վանքը, որը դարձել է նրանց ամենապատվելի սրբատեղին։ Այստեղից Հադրութ քաղաքն իր շրջակա գյուղերով ասես ափիդ մեջ լինի։