Հոգևոր-մշակութային
«Զրույց զինվորի հետ» գրքի հերոսուհու համար երջանկություն է, երբ վարդի բուրմունքի պես ձուլվում է հայրենիքի շաղ ու շողին: Արցախ երկիրը մի դրախտավայր է, որտեղ արարվում է սերը: Զինվորն է կանգնած սահմանին. նա պահպանում է հող հայրենին: Հայրենիքի կամքը ապառաժ քար է, «քարը մետաքս է, ազնիվ ոսկի…»: Քարե վահանով հայրենիքը պաշտպանում է իր զավակին: Իսկ զավակը, որ զինվոր է, քարե նետով խոցում է թշնամուն:
«Զրույց զինվորի հետ» գիրքը Անուշ Հարությունյանի չորրորդ գիրքն է, որը ինքնահաստատման ճշմարիտ վկայություն է:
Սուրիկ եղբայրս կնոջ՝ Վարդուշի հետ Դաշքեսանի Խաչակապ գյուղի մեր հայրական տանն էր: Օր օրի սպասում էինք եղբորս առաջնեկին: Լարված օրեր էին: Սումգայիթի, Բաքվի ջարդերից հետո օդը լցված էր ատելությամբ: Երբ հարսիս ծննդաբերության ցավերն սկսվեցին, մի կերպ հասցրինք Դաշքեսանի հիվանդանոց, որտեղ չկարողանալով օգնություն ցուցաբերել, խորհուրդ տվեցին հասցնել Գանձակ՝ Կիրովաբադ,- պատմում է Վալյա Մալխասյանը,- Աստծո կամքով, մեծ դժվարությամբ, բարի մարդկանց օգնությամբ մի կերպ տեղ հասանք:
Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան արարողություններից մեկը մատաղն է։
Տակավին նախաքրիստոնեական շրջանում շատ ժողովուրդներ իրենց կուռքերին ու չաստվածներին գոհություն ու փառք մատուցելու նպատակով բազմապիսի զոհաբերումներ էին կատարում։ Նրանց թվում էր նաեւ հայ ժողովուրդը։ Սակայն փրկչական 301 թվականին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո, Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը, ժողովրդի մեջ արմատացած հեթանոսական զոհաբերությունների վերաիմաստավորման միջոցով ողորմածություն եւ կարոտյալներին օգնություն ցուցաբերելու հնարավորություն տեսնելով, դրանք քրիստոնեականացրեց.
Մայիսի 11-ին, ժամը 1500-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Հարությունի Պետրոսյանի «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920թթ)» /2011թ./ գրքի շնորհանդեսը:
…Ճչում էին Արցախի քարերը, կիսավեր տներն ու եկեղեցիները։ Ճչում էր հազար ու մի գույն առած բնությունը՝ Արցախ, եղիցի լույս, Արցախ, լինելու է լույս։
Ֆիզուլիի տներից մեկում, որը հայ զինվորների համար ծառայում էր որպես զորանոց, մի անկյունում ընկած էր Զեյնաբ խանումի ձայնասկավառակը։ Ձայնասկավառակին հայ զինվորը գրել էր. «Զեյնաբ խանում, քո զինվորը քեզ էլ է լքել»։ Իսկ Հայաստանից այնտեղ մեկնած աղջիկը՝ Մարգարիտ Օհանյանը, ավելացրել՝ «Հայ աղջիկները ձեզ հետ են, հայ քաջեր, մենք ձեզ սիրում ենք»։
Շատերը չգիտեն կամ էլ չեն հիշում Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, խոսքերը. «…ով մեղք է գործում, ծառա է մեղքին» (Հով.8։34)։ Քանի դեռ մարդը մեղք չի գործել, ազատ է, եւ մեղքն իշխանություն չունի նրա վրա, իսկ այն գործելուց հետո դառնում է նրա գերին։ Ոմանք ասում են. «Մեկ անգամ մեղք գործեմ եւ այլեւս չեմ գործի, դա մեծ աղետ չէ»։ Սակայն մեկ անգամ մեղանչելով՝ նա արդեն ընկնում է Գայթակղիչի ցանցը։ Եվ մեղքը սկսում է ուժգնորեն ներքաշել իրեն, այնուհետեւ մարդն արդեն չի զգում, թե ինչպես է հայտնվել մեղքի դաժան գերության մեջ։
Մեծ եղեռնը ճղակոտոր արեց Հայոց ծառը, բայց թթենի էր այդ ծառը, հզոր արմատներ ուներ, եւ որքան էլ խփեց խորշակը, որքան էլ հողմեր ու շանթեր տեղացին նրա սաղարթներին՝ ծառը դիմացավ, եւ վերընձյուղվեցին նրա ճյուղերը։ Հայն ապրեց՝ աշխարհին տալով իր հանճարի փայլը, իր ոգու հզոր ճառագումները։ Յաթաղանից փրկված շատ ու շատ հայորդիներ՝ սփռված մոլորակով մեկ, ոչ միայն հաստատեցին ապրելու իրենց իրավունքը, այլեւ դարձան համաշխարհային անուններ՝ փառք ու պատիվ բերելով իրենց ծնած ժողովրդին։