Հոգևոր-մշակութային
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Տոնը շարժական է եւ այս տարի նշվում է փետրվարի 19-ին: Ս. Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան եւ սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ:
Գյուղը հարավ ու հյուսիսից օղակող Ուրցի եւ Գեղամա լեռների գոգին գտնվող Սուրբ Կարապետ եւ Սպիտակավոր եկեղեցիների փեշերից սկիզբ առնող աղբյուրները գալիս միախառնվում, իջնում են գյուղ։ Առաջինն այգու խնձորենին է, որ ողջ գիշեր լուսնկայի տակ խոսում է, քչփչում, ու ջուրը հանդարտված իջնում է այգու մյուս ծառերի պապակը հագեցնելու։ Ինչպես կտավը շրջանակի մեջ, մեր տան դուռը բացվում, եւ հայացքիդ դեմ դիմաց հառնում է ծառը՝ իր սլացիկ հասակով ու առողջ սաղարթներով։ Այգին քիչ ներքեւում է՝ փոքրիկ ձորակի երկու ափերին փռված։ Աղոթարանի հետ մայրս անաղմուկ բացում է դուռը, խաչակնքում, առվից ջուր է ցողում դեմքին ու սկսում աղոթել։ Թվում է՝ ծաղկած խնձորենին մի պահ քարանում է, առուն կտրում է իր քչփչոցն, ու ադամամութին հաջորդած այդ խաղաղության մեջ ողջ աշխարհն ուշադիր լսում է «Հայր մերը»։
Երկար ժամանակ Ղարաբաղում էինք, սահմանային տարբեր ճակատներում,- վերհիշում է «Զորավար Անդրանիկ» ջոկատի հրամանատար Գնել Մանուկյանը:- Ծանր, դժվարին օրեր էին։ Պիտի փոխարինող ջոկատ գար, որ մենք հետ գայինք, հանգստանայինք, կարգի բերեինք մեզ։ Տեղ հասան տղաները, եւ մենք տուն եկանք։ Սահմանային մեր մարտերը նկարահանել էին եւ մինչեւ մեր տուն հասնելը ցուցադրել էին հեռուստատեսությամբ։ Ամբողջ Հայաստանով մեկ տեսել էին այդ կադրերը, լսել մեր տղաների ոգեշունչ խոսքը, եւ մենք չգիտեինք, որ մեզ Մասիսում դիմավորելու է մի հոծ բազմություն։ Մենք էլ էինք հուզվել, անգամ մեզ անծանոթ մարդկանց դեմքերին ոգեւորություն, հպարտություն էինք տեսնում։
Մարտունու Մաճկալաշեն գյուղի տղաներից կազմված ջոկատը գյուղը պաշտպանում էր ադրբեջանցի ելուզակներից։ Գյուղից եւ ընդհանրապես Մարտունու ողջ ճակատից ոչ մի կին ու երեխա դուրս չէին բերել։ Մոնթեն միշտ ասում էր. «Եթե ընտանիքը, երեխաները դուրս են գալիս՝ զինվորի ոգին, ուժը հիսուն տոկոսով թուլանում է»։ Ջոկատի հրամանատար Արմեն Մելքումյանի մայրը՝ տիկին Լաուրան, մեր խոհարարն էր։ Ընդհանրապես, այդ օրերին մաճկալաշենցի բոլոր մայրերը իրենց որդիներին ուղարկել էին կռվի, իսկ իրենք իրենց ուսերին էին վերցրել թիկունքային, շտաբային ընտանեկան բոլոր հոգսերը՝ լվացք, ճաշ, ավերված տների նորոգում…
Քամին ուր ուզում փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես` որտեղից է գալիս կամ ուր է գնում. այսպես է ամեն ոք, որ Հոգուց է ծնված (Հովհ.3;8 ):
Աստղագուշակությունը գուշակության առավել տարածված ձեւերից է: Աստղագուշակները մարդկանց ծննդյան տարեթվերի եւ երկնային մարմինների շարժման հիման վրա կազմված աղյուսակների օգնությամբ քարտեզ են ստեղծում (հորոսկոպ) եւ կանխատեսումներ անում: «2011թ` նապաստակի տարին, ավելի հաջող (կամ անհաջող) կլինի, քան վագրի տարին: Խոյե՛ր, այս տարի դուք մեծ հաջողության կհասնեք, այծեղջյուրնե՛ր, զգուշացեք սիրային արկածներից, ձկնե՛ր, խուսափեք ճամփորդություններից եւ այլն»: Այս «կանխատեսումները» շատ հաճախ ճշգրիտ չեն, սակայն մարդկանց սնահավատ վախի, որոշ համընկնումների պատճառով աստղագուշակների մասին լեգենդներ են հյուսվում:
Աղանդը կրոնական կազմակերպություն է, որը բաղկացած է եկեղեցուց անջատված եւ դավանանք ընդունած մարդկանցից:
Հայաստանում աղանդավորական շարժումը ծագել է դեռեւս 4-5-րդ դարերում, բայց ծաղկում է ապրել 7-9-րդ (պավլիկյաններ) եւ 10-11-րդ (թոնդրակյաններ) դարերում:
Ներկայումս աղանդավորական կազմակերպությունները իրենց ցանցն են գցում հիմնականում կյանքից դժգոհ, հոգեկան ծանր ապրումներ ունեցող, որպես անհատականություն չկայացած անձանց: Քրիստոնեական ճշմարտություններին անտեղյակ, եկեղեցուց հեռու եւ ազգային արժեքներից կտրված լինելը հեշտացնում է այդ անձանց ներգրավումն աղանդներում, նրանց «մշակումն» ու «հավաքագրումը»:
Ճանապարհն էին կտրում-անցնում հենակներով ազատամարտիկն ու հղի հայուհին (հրադադարը նոր էր հաստատվել)։ Մեքենան կհասցներ անցնել, սակայն արգելակեց, եւ վարորդը դուրս գալով մեքենայից՝ մոտեցավ.
-Ֆիդայի՛ եղբայր, ո՞ւր եք գնում, նստեք մեքենան, ես ձեզ տուն կհասցնեմ։
Վիրավոր ազատամարտիկն ու հղի կինն արդեն հավասարվել էին։
-Շնորհակալ եմ, եղբա՛յր, ես արդեն սովորել եմ, մի կերպ կհասնեմ, եթե դժվար չէ, տուն հասցրեք ապագա զինվորին,- ու ցույց տվեց հղի կնոջը։