Հոգևոր-մշակութային
1993-ի Ամանորը եղբորս՝ Ռոլանդ Քելեշյանի հետ դիմավորեցինք Լաչինում։ Մտքով մայրիկի հետ էինք՝ ո՞նց դիմավորեց, տանը վառելիք կա՞, հո չի՞ մրսում,- վերհիշում է Ռոմիկ Մխիթարյանը։ -Մայրիկի բնավորությունը գիտեինք՝ երբեք չէր բողոքում, երբեք չէր փորձում իր զավակներին ինչ-որ «չնչին հոգս պատճառել», որովհետեւ հպարտանում էր, որ իր զավակները լծված են Արցախի ազատագրման գործին։ (Պիտի ասեմ, որ մայրս միշտ մեզ հիշեցնում էր մեր ազգակցական կապը Զորավար Անդրանիկի հետ)։
Անօրեն թուրքն էր տիրել մայր հողին,
Ինչ սրտով պետք է մտնենք անկողին,
Մամ ջան, չտխրես, շատ չմտածես,
Գնում ենք կռիվ ախպերս ու ես։
1988թ. դեկտեմբեր ամիսն էր։ Ջոկատի տղաներով առաջին անգամ դուրս եկանք սահման։ Հրամանատարը եղբայրս էր՝ Ռոլանդ Քելեշյանը։ Մեր ավագ եղբայրը՝ Ժանը, շտաբի պետն էր, ես՝ տեղակալը։ Պատմական Նախիջեւանի միակ հայաբնակ գյուղը՝ Զնաբերդը, հայաթափվել էր։ Բնակիչները ապաստանել էին Նախիջեւանի սահմանամերձ բնակավայրերում։ (Այժմ այդ գյուղերից մեկը կոչվում է Նոր Զնաբերդ)։ Խաղաղ բնակչությունն ահուսարսափի մեջ էր, որովհետեւ թուրքն անցել էր հարձակման…
Տարեմուտը՝ Նոր տարին, այսօր տոնում են եւ՛ քրիստոնյաները, եւ՛ այլադավանները: Տարեմուտը զուտ տարին տարիով փոխելու տոն չէ, այլ հոգեւոր խորհուրդ ունի: Նախկինում Տարեմուտը տոնվում էր նիսանի 1-ին՝ մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը՝ ինչպես ամիսների սկիզբ: Այդ պատճառով «նիսան»-ը թարգմանվում է կազմություն եւ լինելություն: Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին եւ ընծաներ մատուցում։ Այդպես Տարեմուտն ավանդաբար տոնվել է մինչեւ Բաբելոնի աշտարակաշինությունը, որից հետո այն պահպանվեց միայն Եբերի ընտանիքում, ումից եւ ավանդվեց հրեաներին:
Ղալդունց Արմենի եւ կնոջ՝ Սուսաննայի ապրած կյանքը կապված է Խնձորեսկի հետ։ Երկուսն էլ ծնվել են Խնձորեսկի քարանձավ-կացարաններում։ Արմենի ծնողները հարս են ուզել Սուսաննային։ Մեծերի խորհրդով՝ «ճիպոտը կտրել են իրենց ճյուղից»։ Հետո տեղափոխվել են Երեւան, սակայն կապը երբեք չի կտրվել ծննդավայրի հետ։ Երբ մոտենում էին կնոջ ծննդաբերության օրերը, երիտասարդ ամուսինները գնում էին Խնձորեսկ, ասելով. «Մեր երեխաները թող ծնվեն մեր ծննդավայրում»։
Զորակոչի օրերին պատահաբար հանդիպեցի Արա Սմբատյանին, որը վերադարձել էր արտասահմանից եւ ներկայացել զինկոմիսարիատ՝ ծառայության մեկնելու։ 23-ամյա երիտասարդն ապրել է կյանքի իր ոդիսականը։ 15 տարեկան է եղել, երբ ծնողների հետ մեկնել են Հայաստանից։ Ռիտա մայրն այնտեղ մահացել է, քույրը՝ Մարինեն, ամուսնացել, հայրը՝ Յուրան, տեղափոխվել է մեկ այլ երկիր։ Բախտի ու ժամանակի քմահաճույքին մնացած տղան օրվա ապրուստի համար նավերում բեռնակրություն է արել, պլանտացիաներում հավաքել բերքը։