Հոգևոր-մշակութային
Ազատագրական պայքարին իր մասնակցությունը բերած տիկին Անահիտը, վերադառնալով սահմանային գոտում գտնվող իր ծննդավայրից, արցունքն աչքերին պատմում էր իրենց դատարկ տան շեմին աճած փուշ ու տատասկի մասին. «Ես մերկ ձեռքերով պոկում, դեն էի նետում փշերը, մաքրում էի հայրական օջախի շեմը։ Ձեռքերս արյունոտվել էին։
-Դե, խոսի՛ր, ժպտա՛, երգի՛ր, եղբա՛յր ջան, քո անուշ ձայնին մատաղ։ Մեր հանդ ու սարերը պահե՞լ են քո քաղցր ձայնը, մեր ջրերը մինչեւ ե՞րբ են էդպես մորմոքվելու քո երգից։ Ընկերներդ, բարեկամներդ քո երգին են սպասում՝ դու ե՞րբ էիր նրանց այդքան սպասել տվել։ Պատմի՛ր, քո մարտերից պատմիր։ Էն ո՜նց էիր պատմում, էն ո՜նց՝ ծիծաղով, քաղցր խոսք ու զրույցով։ Դու հեչ քաղցած չէի՞ր մնում, դու հեչ ծարավ չէի՞ր մնում, իմ սիրելի եղբայր։
Լեռնաշխարհի գյուղերից մեկում ավարտվել էր հացահատիկի բերքահավաքը։ Տներից մեկում լսվում էր որդեկորույս մոր կոծը.
-Իմ անո՛ւշ բալա, գարնանը ցանեցիր, գնացիր հայրենի սահմանները պաշտպանելու, ինչո՞ւ չեկար, ի՞նչ գնդակ էր, որ քեզ գտավ։ Քո ցանած արտը կանաչեց, տե՛ս, ինչ բերք ենք ստացել։
Ամուսնու զոհվելուց հետո բոլորը զարմացել էին Լալայի հանդարտ պահվածքից։ Ամբողջ օրը լուռ էր, սակայն պատահում էր, որ մեկ էլ ժպիտ էր նկատվում դեմքին, ժպտում ու ընդառաջ էր գնում անտեսանելի մեկին։ Շաբաթը մեկ լվացք էր անում, ձեռքերով ամուր տրորում, քամում էր ամուսնու շորերը, մաքրաջրում, փռում պարանին։ Հետո արդուկում էր տաբատը, վերնաշապիկը, մաքրում կոշիկները, դնում դռան կողքը։ Ամուսինը սիրում էր առավոտյան մի բաժակ թեյ խմել։ 40 առավոտ սեղանին դրված սառը թեյի բաժակը փոխարինում էր նորով։ Հարազատներն սկսել էին կասկածել՝ գուցե Լալան խելագարվել է։
Վարքագրական աղբյուրների համաձայն` Ստեփանոսը սերում էր Հուդայի թագավորական զարմից, Քրիստոս Աստծո ցեղակիցն ու օրինապահ ծնողների զավակ էր: Հիսուսի մահվան դատավճռի կայացման ժամանակ, դեռ պատանի լինելով, Կայիափա քահանայապետի ծառան էր: Երբ Տիրոջը տուն են տանում, Ստեփանոսն իր գլխի վարշամակը փռում է Երկնավոր Վարդապետի ոտքերի տակ եւ մոտենում նրան` ցույց տալով իր անդավաճան ու անկեղծ սերը:
Մկրտությունը մեր Եկեղեցում կատարվում է ջրով եւ քահանայության աստիճան ունեցող պաշտոնյայի ձեռքով։
Մկրտվողը գալիս է կնքահոր հետ, մկրտիչ քահանան հարցաքննում է կնքահորը, հետո վերցնում փոքրիկին եւ երեք անգամ ընկղմում Ավազանի ջրի մեջ Ամենասուրբ Երրորդության անունով՝ ասելով. «… Ծառայս Յիսուսի Քրիստոսի, եկեալ յերախայութենէ ի Մկրտութիւն, մկրտի յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. գնեալ Արեամբն Քրիստոսի ի ծառայութենէ մեղաց, ընդունի զորդեգրութիւն Հօրն երկնաւորի՝ լինել ժառանգակից Քրիստոսի եւ տաճար Հոգւոյն Սրբոյ»։