Հոգևոր-մշակութային
Շարքային Արտյոմ Գոգինյանը նկարել շատ է սիրում: Նկարում է արդեն 11 տարի, սկզբում ինքնուս, հետո ստացել է մասնագիտական կրթություն: Արտյոմը հիմնականում դիմանկարներ է անում:
Հայ մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Խանջյանն իր բազմաժանր արվեստով մեծ ավանդ ունի հայ գեղանկարչության, գրքի գեղարվեստական ձեւավորման եւ գրաֆիկայի զարգացման գործում։
Հայաստանի նորօրյա պատմության մեջ զինված ուժերում հոգևորականների ներկայության առաջին օրինակը եղել է 1918-1920 թվականներին, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գևորգ Ե Սուրենյանցը «Զինվորական քահանաների համար» վերնագրով հրահանգ է իջեցրել Հայաստանի Առաջին Հանրապետության զինված ուժերում հոգևոր խորհրդատուներ նշանակելու վերաբերյալ:
Հայաստանի պատմության թանգարանի եւ Լոնդոնի Բրիտանական թանգարանի համագործակցության արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, պատմության թանգարանում բացվեց «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» անունը կրող ցուցադրությունը, որի շրջանակում ներկայացվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի գլուխն ու ձեռքը։
Անդրանիկ Սարգսյանի հայրը ջոկատի հրամանատար էր: Մայրն ասում էր, որ հայրը խաղաղության հետ տուն կգա: Բայց խաղաղությունը մենակ եկավ. հայրն անհետ կորել էր: …Երբեմն նախանձում էր այն տղաներին, որոնց հայրերը զոհվեցին հայրենիքը պաշտպանելիս: Նրանք հնարավորություն ունեն նստել իրենց հայրերի շիրիմների մոտ, դատարկել սիրտը կամ պարզապես լռել: Մայրն ասում էր, որ հայրը մի օր գալու է անպայման: Ու ընտանիքը ամեն օր սպասում էր, բայց այդ բաղձալի օրն ուշանում էր:
Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Սուրբ Մյուռոնի օրհնության՝ Մյուռոնօրհնեքի արարողությունը։ Սուրբ Մյուռոնի օրհնությունը ավանդաբար կատարվում է 7 տարին մեկ անգամ։ Մյուռոն նշանակում է հեղուկ անուշահոտություն, հոտավետ յուղ, որ ծագում է օծել, քսել արմատից։ Սրբալույս Մյուռոնի օրհնությունը նվիրական արարողություն է ամեն հայի համար։ Մյուռոնն իր ճակատին կրող յուրաքանչյուր հայորդու համար այն սրբության և ազգային դրոշմի խորհրդանիշ է, որն իր արտացոլումն է գտել նաև մեր ժողովրդի հոգեբանության և մտածողության մեջ։