Հոգևոր-մշակութային
Արձակագիր ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ծննդյան օրվա առիթով վերահրապարակում ենք մեծ մտավորականի մտորումները հայրենասիրության, հայ ժողովրդի նկարագրի, ճշմարիտ արվեստագետի կեցվածքի, բանակի ու զինվորի մասին:
Եղիշե Չարենցի ծննդյան տարեդարձի կապակցությամբ վերահրապարակում ենք ՌԵԳԻՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ զրույցը, որտեղ նկարչուհին հիշում է նաև իր և Չարենցի մտերմության, բանաստեղծի ձեռագրերը պահպանելու սրտառուչ պատմությունը:
…Ո՛վ կմտածեր, որ նրան վիճակված էր մղոններով առաջ անցնել իր գրական հերոսներից՝ ինքն իրենով, իր կյանքով կերտելով պատմությունը, փլուզելով մեզ պաշարած անզորության պատնեշները աշխարհազորով։
Գյումրեցի Արամ Թերզյանը 44-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանից վերադարձավ Հայրենիք եւ որպես կամավորական մեկնեց առաջնագիծ:
Հունվարի 28-ին Հայաստանի պատմության թանգարանի տնօրինության նախաձեռնությամբ թանգարանի կամարաշարի ներքո տեղի ունեցավ հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված՝ «Բանակի ակունքներում» խորագրով ցուցադրություն, որի շրջանակում միջոցառման մասնակիցները ականատես եղան մեծադիր պաստառների վրա ներկայացվող ազգային բանակի կայացման հիմքում կարևոր դերակատարություն ունեցած ռազմական գործիչների, նրանց պատկանող անձնական իրերի և փաստաթղթերի լուսանկարներ, որոնց մեծ մասը, ինչպես սրբագույն մասունք, ի պահ է տրված Հայաստանի պատմության թանգարանին:
Օրերս լույս է տեսել հոգեբանական գիտությունների թեկնածու, «Ուրարտու» համալսարանի դասախոս և վերապատրաստման կենտրոնի ղեկավար Սեդա Վարդանյանի «Ապրելու հերոսություն» գեղարվեստական ոճով գրված հոգեբանական գիրքը, որի նպատակը նորակոչիկին, երիտասարդ սպային, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողին ու կամավորականին հոգեբանական վերականգնման և արդյունավետ ապրելու «դեղատոմսեր» տալն է: