Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՔԱՋ ՆԱԽՆՅԱՑ ՈԳՈՎ

Սեպտեմբերի 27-ին Թեքեյան կենտրոնում պատմաբան, քաղաքագետ Արմեն Այվազյանի «Հայ զինվորականության պատվո վարքականոնը» գրքի շնորհանդեսն էր։

«...ՆՐԱՆ ՎԻՃԱԿՎԱԾ Է ԿՐԵԼՈՒ ԱՄԵՆԱԾԱՆՐ ԽԱՉԸ»

Ավարտվեց ՀՀ ժողովրդական դերասանուհի ԺԵՆՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ երկրային ուղին: Ստորև ներկայացվող զրույցը 5 տարվա վաղեմություն ունի ու դերասանուհու ծննդյան 75-ամյակի առիթով է:

ՎԱՌ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը: Առավոտյան արթնացա քնից և իմացա, որ թշնամին հարձակվել է Արցախի, իսկ մի քանի օր հետո նաև Սյունիքի վրա, որտեղ ես եմ ապրում:

ՄԵԾԱՐՈՒՄԻ, ՈԳԵԿՈՉՄԱՆ ՈՒ ԽՈՍՏՄԱՆ ՕՐ

Սեպտեմբերի 27-ին մեր հանրապետության բոլոր դպրոցներում հիշատակման, ոգեկոչման ու խոստման օր էր… 44-օրյա պատերազմի հերոսներին անուն առ անուն հիշում, նրանց կատարած սխրանքների մասին պատմում ու նրանց գործը շարունակելու՝ Հայրենիքի պաշտպանությանն ըստ ամենայնի պատրաստ լինելու խոստումն էին տալիս մեր դպրոցականները՝ մեծից փոքր:

ԽԱՉԻ ՏՈՆԵՐԸ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Խաչին նվիրված չորս տոներ ունի (Սուրբ Խաչի Երևման, Խաչվերաց, Վարագա Սուրբ Խաչի և Գյուտ Խաչի տոներ)։

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ 30 ՏԱՐԵԿԱՆ Է

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության տոնն է, այս տարվա սեպտեմբերի 21-ը` հոբելյանական տոն։
Անհատը, արժանապատիվ անհատը անկախությունից նվիրական երազանք չի կարող ունենալ: Հայ ժողովուրդը ազգային պետականությանն ու ինքնիշխանությանը միակամ ու միահամուռ «Այո՛» է ասել դեռ հանրաքվեից շատ առաջ, ասել է խաղաղ քայլերթերով ու հանրահավաքներով, երբ հարկ է եղել՝ նաեւ զենքով ու զոհերով։

ԱՐՄԱՏԻ ՈՒԺԸ

Բազմաբնակարան շենքի չորրորդ հարկի պատուհանը իրիկնադեմին լուսավորվեց, ու բակի տաղավարում նարդի խաղացող տղամարդիկ հարցրին իրար. «Սերոբենք հե՞տ են եկել, թե՞ տունը վարձով են տվել»։ Սերոբ Խաչատրյանենց բնակարանում վեց տարի լույս չէր վառվել, ընտանիքը գնացել էր Ռուսաստան, Սերոբը երկու տղաների ու կնոջ հետ բռնել էր պանդխտության ճանապարհը։