Հոգևոր-մշակութային
Անկախության դժվարին ճանապարհը, որ սկսվել էր 91¬ից շատ տարիներ առաջ, յուրաքանչյուր հայ անցավ յուրովի։ Իմ անկախությունն սկսվեց 88¬ին, երբ ընդամենը 13 տարեկան էի։ Հայրս թույլ չէր տալիս, որ իր հետ Օպերայի հրապարակ գնամ, ասում էր՝ քո գործը սովորելն է։ Եթե ուզում ես օգտակար լինել համազգային պայքարին, զինվի՛ր գիտելիքներով, լավ մասնագետ դարձի՛ր, դու Օպերայի հրապարակում անելիք չունես։
-Ոտքներս բարի լինի ձեր օջախում,- ասում է Գեղամը, իմ կողմից է ասում, քանի որ ինքը հազար անգամ եղել է այդ տանը. տանտիրոջ՝ Սասուն պապի թոռնուհու ամուսինն է։
-Օջա՜խ…,- ձգում է Սասուն պապը, աչքերում դառը ժպիտ կա, տխրություն, հառաչելով օրորում է գլուխը,- շենքի տասներորդ հարկում օջա՞խ կլինի, օջախդ պիտի հողիդ կպած լինի, հողիդ վրա, որ քեզ հաստատ զգաս, ուժեղ զգաս։
Ծնունդով գյումրեցի Թովմաս Առաքելյանի պատանեկությունն անցել է Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, ապա Գետամեջ գյուղերում:
Ավարտելով Հառիճավանքի Թրբանճյան հոգևոր ընծայարանը, 2015-2019 թվականներին սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, որն ավարտելուց հետո զորակոչվել և համալրել է հայոց բանակի գնդերեցների շարքերը:
Աթա ապերը Տեղվա շենում է ապրում. աշխարհի բան ու գործից գիտակ ու հասկացող, պատմության անց ու դարձին ծանոթ: Պատմում էր իր իմացածից, իր ապրածից.
-Ամին պացի ժամանակի ճռռացող տուռն ու ներս մտի, մին տես հինչեր կտեսնաս: Ցեցերի հինավուրց տոհմերը միշտ էլ մըղմող են քիցալ քու վեղդ, քու քաղցր պատառ վեղդ, որը միշտ նրանց պկում ա մնացել,- բորբոքված պատմում էր Աթա ապերը ու վկայակոչում հազար ու մի դեպք:
Տարիների հետ հասկանում ես, որ քո բոլոր ուրախությունների, հաղթանակների, սերերի, ձեռքբերումների, տենչերի, երազանքների հենքը հայրենիքն է: Հանի՛ր այդ հենարանը, ու ամեն ինչ կփլվի, կդառնան իզուր, իմաստազուրկ, անբովանդակ:
Պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» հանդեսը մշտապես կարևորել է կապը ընթերցողի հետ, մեր փոստը և՛ խաղաղ բանակաշինության, և՛ պատերազմի օրերին լի է եղել հասարակության տարբեր շերտերից ուղարկված նամակներով: