Հոգևոր-մշակութային
Գրականագետ, բանասեր, թարգմանիչ Ալբերտ Վարազդատի Մուշեղյանը ծնվել է 1931 թ. սեպտեմբերի 27-ին Երևանում: 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը, այնուհետև՝ ասպիրանտուրան՝ ավստրո-գերմանական գրականության գծով։
Ավարտվեց հայ ազգային երաժշտական արվեստի երախտավորներից մեկի՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի երկրային ուղին: Ստորև ներկայացվող զրույցն ունի 2 տարվա վաղեմություն, մեծ արվեստագետի ծննդյան 95-ամյակի առիթով է:
Առեղծվածային լավն են կարճատև կյանքով անմահացածները: Այն, ինչ անում են նրանք կամ թողնում իրենցից հետո, ժամանակին նետված ծաղր է: Այն ժամանակի, որը պարզունակորեն դարը տրոհում է տարիների, տարիներն ամիսների, ամիսներն օրերի ու, որպես կանոն, թվագրում բոլոր շիրիմները:
Ես գնում եմ Արարատ։ Մենք` բոլոր հայերս, մեր ծնված օրից Արարատ ենք գնում։ Ու թե մեռնում ենք՝ մեռնում ենք Արարատի ճանապարհին։ Առաջին հայը, որ համենայն դեպս Սրբազան լեռ հասավ, գիտե՛ս, Էջմիածնի վանքի քսանամյա դպիր Աբովյան Խաչատուրն էր։
Օգոստոսի 8-ին Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ նկարիչ Գարիկ Հարությունյանի հեղինակած «ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱ» գիրք-ալբոմի շնորհանդեսը և 44-օրյա պատերազմում զոհված հերոսների նկարների ցուցահանդեսը՝ կազված 53 նկարից:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Աստվածածնի փառաբանությանը նվիրված 7 տոն ունի` Ս. Մարիամով Աննայի հղությունը, Աննայից Մարիամ Աստվածածնի ծնունդը, Աստվածածնի Ավետումը, Ընծայումը տաճարին, Վերափոխումը, Աստվածածնի տուփի գյուտը, Աստվածածնի Գոտու գյուտը, որոնցից ամեն մեկն իր խորհրդով մեզ առաջնորդում է խոնարհվելու և բարեխոսություն խնդրելու: