Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

«ԶԻՆՎՈՐԸ ՆԱԵՎ ՄԵՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆ Է»

Մեծն Կոմիտասը կորստից փրկեց մեր մշակութային հզոր ժառանգությունը՝ բանալով հայ երաժշտությունը զարգացնելու ճշմարիտ ճանապարհը: Կոմիտասը հայ երգը հասցրեց Եվրոպա և քաղաքակիրթ աշխարհին ցույց տվեց, որ Հայն ունի իր ուրույն երաժշտությունը:

ԱՍՈՒՅԹՆԵՐ, ՄՏՔԵՐ, ԽՈՀԵՐ

Կարեւորը կռվի նպատակն է, ոչ թե կռիվը, եւ ամենակուլ բռնության դեմ անպայման հաղթելու հավանականությամբ չէ, որ կռվում է հերոսը. Կռվում է իր բույնը եւ դեռեւս անթեւ ձագերը պաշտպանելու համար:

ԲԻԹԼԻՍ... ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԵՏ

Արևմտահայաստանի լեռները արտաքին հմայք ու ներքին վեհանձնություն, արժանապատվություն ունեն։ Հայ են եղել ու հայ են մնում։

ՄԻԱՍԻՆ

Հատկապես հայրենիքի համար դժնդակ օրերին մեր հոգևոր հայրերի ոգեղեն ներկայությունն ու մասնակցությունը միշտ ոգևորում, ուժ ու կորով է հաղորդում ժողովրդին: Սրա ականատեսը եղանք նաև հուլիս ամսին Տավուշում հակառակորդի սանձազերծած մարտական գործողությունների ընթացքում:

ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ

Մարիամ Աստվածածնի Վերափոխումը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է: Այն նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ին մերձակա կիրակի օրը:

ԱՐՎԵՍՏՈՎ ԷԼ ԿԵՐՏԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿ

Առաջնագծում և թիկունքում զինվորին, սպային զորակից, զորավիգ լինելը ամենամեծ ու անշահախնդիր գործն է, որ կարող ես անել հայրենիքիդ համար,- ասում է թիկունքային զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Հերմինե Դանիելյանը:

ԺԻՐՈՆ

Ռազմական ուղղաթիռը հարմար տեղ գտնելու համար պտտվեց վանքի շուրջն ու վայրէջք կատարեց Ամարաս գետի ափին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ սարի ստորոտում։ Առաջին հայ կաթողիկոսը էդ սարալանջն էր բարձրացել, որ աղոթատան համար հարմար տեղ փնտրի, բայց բլրաշարերի շուրջպարով զմայլվել, դժվարացել էր ընտրություն կատարել։