Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅՐԵՆԻՔԻ՛ ԶԻՆՎՈՐ

Հայոց բանակի կազմավորումը մեր նորանկախ հայրենիքի մեծագույն ու կարևորագույն ձեռքբերումներից մեկը դարձավ, որով հայ ժողովրդի դարավոր հայրենապաշտպան պայքարի պատմության մեջ մի նոր փառավոր էջ բացվեց: Ցավոք, այդ էջը գրվեց ոչ թե թանաքով, այլ հերոսների արյունով:

ՇԱՇԿՈՒ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Շաշկին բոլորովին էլ պարզունակ խաղ չէ, ընդհակառակը՝ հետաքրքրաշարժ, ստեղծագործական խաղ է՝ օժտված շատ բարդ խաղային կառուցվածքով: Անչափ գրավիչ և հետաքրքիր խաղ լինելով հանդերձ, առկա են անսպասելիության գործոնը, թաքնված հնարավորությունների, կոմբինացիաների որոնումը:

ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ԵՎ ՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԻ ՄԱՍԻՆ

Ս. Ծննդյան տոնի տոնական ծառի զարդարումը կապված է Մանուկ Քրիստոսի մասին ավանդության հետ: Ս. Ծննդյան տոնի ամենասիրելի և գրավիչ պահերից մեկը տոնածառի զարդարումն է, սակայն բոլորը չէ, որ գիտեն, թե ինչու է տոնածառն այդքան կարևոր քրիստոնյաների համար:

«ԵՐԳՈՒՄ ԵՄ՝ ԻՆՉՊԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՄ»

Արսեն Գրիգորյանը ծնվել է 1968թ. Սիրիայի Ղամիշլի քաղաքում՝ 1915 թ. Հայոց ցեղասպանությունից և հայրենազրկումից հետո այստեղ հաստատված սասունցու ընտանիքում:

Ս. ՄԱՐՏԻՆ ԹՈՒՐԱՑՈՒ ՎԱՐՔԸ ԵՎ ԳՆԴԵՐԵՑՈՒԹՅՈՒՆԸ

«Կապելլան» տերմինն առնչվում է Ս. Մարտին Թուրացու կամ Ողորմածի անվանը: Սուրբը ծնվել է 4-րդ դարի սկզբին՝ 316թ., Պանոնիայի Սավարիա քաղաքում (ժամանակակից Հունգարիայի տարածքում): Գրեթե մանկուց երազել է վանականության մասին՝ իբրև օրինակ ունենալով Անտոն Մեծի հերոսական կերպարը:

ԹՇՆԱՄԻՆ ՊԵՏՔ Է ՍԱՐՍԱՓԻ ՄԵՐ ԲԱՆԱԿԻՑ

Զրույց հոգեբան ԵՐԵՄԻԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ:

ՏԱՂ  ԱՄԱՆՈՐԻ

Խաղաղությամբ բացվի թող Նոր տարին,
Երկի՛ր, քո սրբազան հող ու քարին: