Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

«ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԵԾ ՄԱՅՐԻԿՍ»

Հայաստանում լույս տեսավ ֆրանսիացի գրող, դերասանուհի Աննի Ռոմանի «Հայաստանցի մեծ մայրիկս» գիրքը՝ գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանի թարգմանությամբ: Ինչպես նշում է Նոբելյան ակադեմիայի անդամ Հորաս Էնգդալը գրքի նախաբանում, այս գեղարվեստական վավերագրության հիմքում ցեղասպանության ու տեղահանության միջով անցած Սրբուհի մեծ մայրիկի եղերական պատմությունն է՝ ջարդերի ժամանակ, աքսորի ճանապարհին գրված նրա օրագրի ու թոռնուհու՝ Աննիի մանկական վերհուշների տեսքով:

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ

Հարկավոր էր առանց աղմուկի դուրս գալ գրավված դիրքերից, անցնել խաղողի այգիներով, մտնել ջրանցքի մեջ։ Այդ նպատակով ջրանցքի ջուրը մի քանի օր առաջ կտրել էին։ Մութն ընկնելուն պես վաշտն իծաշարուկ շարժվեց խաղողի այգիներով։ Կարգադրված էր չծխել, չխոսել, չհազալ։ Զինվորները չգիտեին, որ այգիներում թուրքերն ականներ էին տեղադրել, չգիտեին, որ պետք է շարժվեն ցամաքած ջրանցքով, մի քանի կիլոմետր խրվեին թուրքերի դիրքերի մեջ։

2019 ԹՎԱԿԱՆԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՏԱՐԻ

Հայ Առաքելական եկեղեցին 2019 թվականը հայտարարել է Ընտանիքի տարի: Սա հայ ընտանիքի դարերով ձևավորված դիմագիծը, բարոյական արժեհամակարգը, ուժն ու գեղեցիկ ավանդույթները պաշտպանելու կոչ է, հայ ընտանիքի շաղախով պետության հիմքերը ամրացնելու հորդոր:

ՀՈՒՆԻՍԻ 1-Ը՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Արև՛ ունես քո աչքերում,
Քո աչքերում, քո ձեռքերում,
Քո այդ փամփլիկ թաթիկներում,
Քո խատուտիկ աչիկներում:

ԶԻՆՎՈՐ, ՔՈ ԿՅԱՆՔԻՑ ԹԱՆԿ ԿՅԱՆՔ ՉԿԱ

Զրույց դաշնակահարուհի ՆԱՐԵ ԱՐՂԱՄԱՆՅԱՆԻ հետ

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ԱԿՆԱՐԿՆԵՐԸ ԱՐԺԱՆԱՑԱՆ «ՆՈՐ ՈՍԿԵԴԱՐ» ՄՐՑԱՆԱԿԻՆ

Գայանե Պողոսյանի՝ հերոս սպաների ու զինվորների մասին պատմող ակնարկները Համահայկական գրողների միության և «Սիմոն Դեդեյան» հիմնադրամի կազմակերպած արդի գրականության և արվեստի «Նոր Ոսկեդար» մրցույթում ճանաչվեցին լավագույնը և հեղինակին արժանացրին մրցանակի:

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԶԱՆԳԵՐԸ

Ողբերգության պես ու սուրբ հավատի
Զանգերն են հնչում Սարդարապատի։