Հոգևոր-մշակութային
Վաղը չէ մյուս օրը: Հենց այդպես էլ ասաց: Վաղը չէ մյուս օրը, երբ արևը թեքվի դեպի արևմուտք ու գլորվի երկնակամարի ուղեծիրն ի վար, կսկսվի խաչակրաց արշավանքը: Ասաց, որ մեզ ևս մեկ արթնացում է պետք, որ թշնամին նույն թշնամին է, որ փախչում էր մեր առաջ, մենք էլ նույն մենքը: Ասաց, որ մեռնելու ու ապրելու հավանականությունը հիսուն-հիսուն է:
Դեռ քանի հազարամյակ, հայ ժողովրդի քանի սերունդ` որպես լուսավոր ապագայի առհավատչյա, որպես մշտանորոգ հույսի փարոս, որպես խիզախության, հերոսության ակունք, ոգեկոչելու է իր հաղթանակների մայիսը։ Ու իբրեւ ինքնության վավերագիր, իբրեւ դրոշ պարզելու է աշխարհին՝ հպարտորեն ու վեհաբար։
Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ
Սիրելի՛ սպաներ և զինվորներ Հայոց հաղթական բանակի
Հարության ու հաղթանակի ամիս է մայիսը՝ Ավարայր, Սարդարապատ, Շուշի, երբ օրհասական պահին հնչում են Եկեղեցիների զանգերի ղողանջները, հավատավոր հոգու նոր զորությամբ և միաբանության ոգով խմբվում է Հայոց աշխարհազորը, զինվում հոգևորականները, մանուկն ու կինն իջնում են ռազմի դաշտ՝ կերտելով բեկումնային հաղթանակ. այսպես ենք պայքարել մինչև այսօր, պայքար ոչ թե կյանքի ու գոյատևման, այլ պայքար մեր հավատի ջահի համար…
…Նրա երակներում հոսում էր Նարեկացու եւ Քուչակի արյունը, իսկ սրտի միջով անցնում էր Խաչատուր Աբովյանի վերքը։ Նա տիրապետում էր Սասունցի Դավթի ուժին, սակայն նրա պոեզիայում ծաղկում էր մոր ծաղիկը, որի անունը քնքշություն է։ Նրա քնարը պատվով կրում էր Կոմիտասի կարոտը եւ Մարտիրոս Սարյանի գույների հարմոնիան։
Հայերը բնակվել են Փոքր Ասիայի հյուսիս-արեւելքում, Ռուսաստանին սահմանակից շրջաններում, շուրջ 1500 տարի եւ որպես քրիստոնեական մի կղզի, գոյատեւել մահմեդական ծովածավալ աշխարհում: Արաբները, թաթարները, մոնղոլները, քրդերը եւ վերջապես թուրքերը ավերել ու ավերել են «Արեւելքի Բելգիան», որը Ասիայի եւ Եվրոպայի միջեւ կապող օղակ էր հանդիսանում: