Հոգևոր-մշակութային
Կապանցի երիտասարդ նկարիչ Էրիկ Դավթյանի կտավներին ծանոթ էի համացանցից: Սյունիքի շքեղ ու շռայլ բնության պատառիկները լուսանկարչական ճշգրտությամբ, բայց գույների աներեւակայելի նրբերանգներով կտավին փոխադրող նկարիչը ապշեցնում էր իր անսահման նվիրումով ու աշխատասիրությամբ՝ անընդմեջ մի նոր գեղանկար մատուցելով երկրպագուներին:
Չնայած խիստ ու դաժան հսկողությանը և գրաքննությանը, երկրում կատարվող վայրագությունների, չարչարանքների, բանտերում սպանությունների և ողջակիզումների մասին որոշ լուրեր սկսեցին ի հայտ գալ աննախընթաց ու զարմանալի ձևերով: Հայերին ճանաչող մահմեդականները հաճախ ապօրինի ճանապարհներով նրանց նամակները արտերկիր էին հասցնում:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որ նշանակում է զատում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով:
Անգլիացի հանրաճանաչ գրող Նոել Բարբըրը սերում է նշանավոր ընտանիքից: Գրել է 22 գիրք, որոնցից շատերի առանցքում պատմության խնդիրներն են: Նրա գրքերը բազմիցս վերահրատարակվել են: Վերջին` «Վազող շների պատերազմը» գիրքը Անգլիայում ամենից շատ վաճառված գրքերի շարքում է: Իսկ «Չարագույժ վերջալույսը» ստեղծագործությունը թարգմանվել է ութ լեզուներով:
Տողերս վառման քեզ եմ նվիրում,
Ո՜վ հայ ժողովուրդ, որ խենթ պայթեցիր
Քառօրյա կռվում, որպես մի ձուլում,
Որպես մի հոգի, որպես մի բռունցք:
Համո Սահյանի երգն իր էության մեջ, անգամ բնանկարներում ճանապարհ է բացում դեպի մարդու հոգին և կյանքի տարերքը:
Գրականությունը Վրեժի համար պատրվակ էր, որ նա անխոտոր արժանապատվությամբ, այրորեն զուսպ ու անմռունչ կրեր հայ ոգու և ոգեղեն արժեքների բերդակալի իր ծանր խաչը: Վրեժի կորստյան առջև մե՛նք պարտվեցինք, կորստյան դավադիր ցավը մեզ` ապրողներիս է անգթորեն կալանել, իսկ ինքը գնաց հաղթանակած, բաց, մաքուր, խիզախ ու ազնվական: