Մարզաշխարհ
«Իմ կարիերայի ընթացքում ես ոչ մի անգամ նոգդաունի չեմ ենթարկվել: Նայե՛ք դեմքիս, ոչ մի սպի չկա, իսկ ձեռքերս վնասված են, որովհետև ես եմ ուրիշներին ծեծել»:
Ամենամյա «Ոսկե գնդակ» ֆուտբոլային մրցանակը սահմանվել է 1956 թվականին, «Ֆրանս ֆուտբոլ» ամսագրի գլխավոր խմբագիր Գաբրիել Անոյի կողմից եւ մինչեւ 2009 թվականը բացառապես շնորհվել է եվրոպական ակումբներում հանդես եկող այն ֆուտբոլիստին, որը լավագույնն է ճանաչվել ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Մրցանակին առաջինը տիրացել է անգլիական «Բլեքփուլի» ֆուտբոլիստ Ստենլի Մեթյուզը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է 31-րդ ամառային օլիմպիական խաղերում մեդալների արժանացած Հայաստանի մարզիկների, նրանց մարզիչների մեծարման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության նախագահը մեդալակիրներին հանձնել է պետական բարձր պարգևները, շնորհավորել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում հաջող հանդես գալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Ռիոյում՝ համաշխարհային սպորտի այդ մեծ ստուգատեսում, մեր երկրի պատիվը և դրոշը բարձր պահելու համար:
Ես շախմատի արքա Տիգրան Պետրոսյանին չեմ տեսել, բայց նրա համազգային զարթոնք առաջացրած պատմական հաղթանակի մասին շատ-շատ եմ լսել ու կարդացել: Անգամ այդ պատմական հաղթանակին ներկա եղած մարդկանց շուրթերից եմ լսել, թե ինչ է կատարվել այդ՝ հիրավի համազգային զարթոնքի օրերին մեր Հայրենիքում ու սփյուռքում: Ասում են, որ այդ տարի ծնված շատ հայ երեխաների, ի պատիվ մեր մեծ հայրենակցի, Տիգրան են կոչել: Մի անգամ որդիս՝ Ստեփանը, որ նոր-նոր սկսել էր հաճախել շախմատի խմբակ, ասաց. «Ես էլ եմ ուզում Տիգրան Պետրոսյանի նման շախմատ խաղալ…»: