Մարզաշխարհ
Մարզական լրագրողների Հայաստանի ֆեդերացիայի հարցման արդյունքով որոշվել են 2014-ի մրցաշրջանի մեր երկրի 10 լավագույն մարզիկները:
Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 30 լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին: Ուշագրավն այն է, որ քվեարկության բոլոր մասնակիցներն էլ նախապատվությունը տվել են եւ ցուցակում առաջինը նշել գյումրեցի մարզիկի անունը:
Անկախության տոնի նախօրյակին հերթական ուրախ լուրն ստացանք Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից` երիտասարդների ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում բանակի կենտրոնական մարզական ակումբի սան Արսեն Գագիկի Ղազարյանը նվաճեց արծաթե մեդալ:
Օրերս նա հյուրընկալվեց մեր խմբագրությունում:
Առհասարակ ցանկացած երկրի դրոշ բարձրացվում, և երկրի հիմնը հնչեցվում է երկու դեպքում` մեկ երկրի ղեկավարի պաշտոնական այցի ժամանակ, և մեկ էլ, երբ տվյալ երկրի մարզիկը այս կամ այն սպորտաձևից դառնում է հաղթող: Հայոց եռագույնը բարձրացնելու և մեր պետության հիմնը հնչեցնելու հերթական պատմական ու բաղձալի պահը օրերս մեզ պարգևեցին հունահռոմեական ոճի մեր երկու տաղանդավոր ըմբիշներ` Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը: Ես համոզված եմ, որ դյուցազունների հաղթանակներից հետո հազարավոր մարդիկ աշխարհում, եթե չասեմ միլիոնավոր, մոտեցել քարտեզին ու մեր երկրի տեղն են փնտրել: Իսկ երբ գտել են, վստահ եմ, մնացել են զարմացած, թե ինչպես կարող է այդ փոքրիկ երկիրը համաշխարհային մարզական նման խոշոր ստուգատեսում խաղարկվող ոսկե մեդալների ութ հավաքածուից տիրանալ երկուսին և թիմային հաշվարկով աշխարհի հզորների մեջ գրավել պատվավոր առաջին տեղը:
Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը, որ տեղի ունեցավ Բրազիլիայում, հանգուցալուծվեց` մատուցելով բազմաթիվ անակնկալներ: Տիտղոսակիր շատ հավաքականներ, այդ թվում՝ աշխարհի այժմ արդեն նախկին չեմպիոն Իսպանիայի ընտրանին, Իտալիայի, Անգլիայի և այլ ֆուտբոլային գերտերությունների հավաքականներ բացահայտորեն ձախողվեցին` ժամանակից շուտ լքելով ասպարեզը:
Ֆուտբոլասերները պետք է լավ հիշեն աշխարհի 2006 թվականի առաջնության Իրանի մասնակցությամբ խաղերից մեկի հետևյալ դրվագը` Իրանի Իսլամական Հանրապետության հիմնի հնչյուններից հետո իրանցի տասնմեկ ֆուտբոլիստներից տասը ծիսական կեցվածքով փռվեցին գետնին` աղոթելու, Բարձրյալից բարեհաճություն խնդրելու, և միայն մեկը ուղիղ ու ձիգ կանգնած մնաց, անշտապ խաչակնքեց՝ աջ ձեռքի իրար միացրած երեք մատները` բթամատը, միջնամատն ու ցուցամատը տանելով ճակատին, կրծքին, ձախ ուսին, աջ ուսին ու ապա իր ընկերների հետ թեթև վազքով կանաչ խաղադաշտ մտավ…
2014 թվականի Սոչիի օլիմպիական խաղերի ոսկե մեդալի արժեքը գնահատվել է 550 դոլար, ընդ որում՝ օլիմպիական ոսկե մեդալների համար օգտագործվել է 2,5 կգ բարձր հարգի ոսկի։ Փորձագետները արծաթե մեդալը գնահատել են 310 դոլար, իսկ բրոնզե մեդալը, որը պղնձի, անագի և ցինկի խառնուրդ է, գնահատվել է ընդամենը 3 դոլար 25 ցենտ։ Մրցանակների գնային արժեքը պայմանավորված է շուկայում առկա մետաղների միջին գնով, որը կիրառվում է օլիմպիական մեդալների արտադրության ժամանակ։
Թբիլիսիում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես եկան նաև հունահռոմեական ոճի ըմբիշները՝ նվաճելով 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։
Գերազանց ելույթ ունեցավ անցյալ տարվա Եվրոպայի չեմպիոն, Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, որը մինչև 96 կգ քաշային կարգում երկրորդ անգամ ճանաչվեց ուժեղագույնը հին մայրցամաքում։ Մեր ըմբիշը շատ վստահ անցկացրեց իր բոլոր 5 մենամարտերը, որոնցում նա մրցակիցներին ընդամենը մեկ միավոր զիջեց. 1/16-ում հաղթելով շվեդ Ստեֆան Շոնին՝ 1/8- ում 12։1 հաշվով՝ վրացի ըմբիշ Սոսո Ջաբիձեին, 1/4 եզրափակիչում՝ 4։0 հաշվով թուրք Կենկ Իլդեմին, ապա նույնպիսի արդյունքով՝ կիսաեզրափակիչում պարտության մատնելով Ադրբեջանը ներկայացնող վրացի Շալվա Գադաբաձեին։