Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Մարզաշխարհ

ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ 15-ՐԴ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Սեպտեմբերի 29-ին Վ.Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հանդիսավոր պայմաններում փակվեց համաբանակային 15-րդ սպարտակիադան։ Հինգ օր շարունակ ուժի և կամքի այս գեղեցիկ ստուգատեսում տասը մարզաձևից 400 զինծառայողներ անհաշտ, բայց և արդար մրցակցության մեջ որոշեցին ուժեղագույններին։
Թիմային հաշվարկով անգերազանցելի էր դիվիզիան, որի մարզիկները երեք մարզաձևերից` ռազմամարզական եռամարտ, բազկամարտ և կշռաքարերի բարձրացում, գրավեցին առաջին տեղը` տիրանալով նաև այդ անվանակարգերում խաղարկվող գավաթներին։

ՄԱՐԶԱԿԱՆ

Բեռլինում կայացավ WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման մենամարտը Գերմանիան ներկայացնող երկու ուժեղագույն բռնցքամարտիկների՝ գոտու տիրակալ Ռոբերտ Շտիգլիցի եւ հավակնորդ, մեր հայրենակից Արթուր Աբրահամի միջեւ։

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ.  «ԵՍ ԴԵՌ ԿՆՎԱՃԵՄ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ»

2009 թվականի Եվրոպայի և աշխարհի երիտասարդական առաջնությունների 3-րդ մրցանակակիր, 2010 թվականի Բուդապեշտում կայացած երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր, նույն տարվա Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, 2011թ. մեծահասակների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր, 2012 թ. Եվրոպայի չեմպիոն: Այս հաղթանակները հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանինն են (96 կգ), որ ընդամենը 20 տարեկան է:

ՄԱՐԶԱԿԱՆ

Ուկրաինայի առաջնությունում արդյունավետ խաղով շարունակում է իր երկրպագուներին հիացնել Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Առաջնության 6-րդ տուրում «Շախտյորն» Օդեսայում 5-1 խոշոր հաշվով պարտության մատնեց «Չեռնոմորեցին»։ Հենրիխը բացեց հաշիվը, իսկ խաղավերջում եւս երկու գոլ խփելով, դարձավ երեք գոլի հեղինակ։ Ուկրաինայի առաջնություններում դա Մխիթարյանի առաջին հեթ տրիկն էր։ Մխիթարյանը 10 գոլով վստահորեն գլխավորում է Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը։

ՀԱՅԱՍՏԱՆԸ 60-ՐԴՆ Է

30-րդ ամառային օլիմպիական խաղերը 17 անմոռանալի օրվա ընթացքում իրենց վրա էին սեւեռել միլիոնավոր մարդկանց ուշադրությունը։ Սպորտային տոնն ավարտվեց, եւ եկել է ժամանակն ամփոփելու արդյունքները։
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը արդեն երրորդ անգամ էր հյուրընկալում համաշխարհային այս խոշոր միջոցառումը։ Նախկինում ամառային օլիմպիական խաղերը Լոնդոնում անցկացվել էին 1908 եւ 1948 թթ.։

ԼՈՆԴՈՆ-2012

Օլիմպիական խաղերի 10-րդ եւ 11-րդ օրերը մեր մարզիկներին հաջողվեց նվաճել միանգամից երեք՝ մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ։ Հայաստանին առաջին օլիմպիական մեդալը (բրոնզե) պարգեւեց ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը (մեր ծանրորդների նվաճած միակ մեդալը օլիմպիադայում), որը +75 կգ քաշային կարգում երկամարտում ցույց տվեց 254 կգ արդյունք։ Չեմպիոնի կոչումը 333 կգ արդյունքով նվաճեց չինուհի Լուլու Զուն, իսկ ռուսաստանցի ծանրորդուհի Տատյանա Կաշիրինան 332 կգ-ով դարձավ արծաթե մեդալակիր։

ՇԱԽՄԱՏ

ՖԻԴԵ-ի մարզչական խորհուրդը շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանին ճանաչել է 2011թ. աշխարհի լավագույն մարզիչ՝ պարգևատրելով աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալով։ Ի դեպ, տաղանդավոր շախմատիստն ու շնորհալի մարզիչը երկրորդ անգամն է արժանանում նման պարգևի։