Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Մարզաշխարհ

Մրցակիցը շատ անհարմար արարքներ է կատարում, նա կպել է Սալգադոյի վարտիքից:
♦♦♦
Կանոնների խախտում, բայց մրցավարը տեսնելով, որ գնդակը «Միլանի» մոտ է, իրավացիորեն չխախտեց կանոնները:
♦♦♦
Եվ գնդակը, հաղթահարելով վերջին արգելքը, անցնում է դարպասապահի ոտքերի արանքով եւ հայտնվում դարպասում։
♦♦♦
Դա փոխանցում էր հանդիսատեսների մեջ գտնվող մոտիկ հարազատներից մեկին։

Կինը սիրեկանի հետ է։ Գալիս է ամուսինը։ Սիրեկանն արագ թաքնվում է հեռուստացույցի ետևում։ Ամուսինը միացնում է հեռուստացույցը, նստում բազմոցին ու ֆուտբոլ դիտում։ Կինը հուզմունքը թաքցնելու համար հեռանում է խոհանոց։ Քիչ անց վազելով խոհանոց է մտնում ամուսինը.
– Կնի՛կ, ասեմ` չես հավատա։ Նոր մերոնցից մեկին մրցավարը դաշտից հեռացրեց` վարտիքով կողքովս անցավ։

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Եվրոպական ֆուտբոլային մրցաշար ունենալու մասին միտքը երկար ժամանակ թևածում էր օդում եւ նախաձեռնող մեկին էր փնտրում, որ իրականություն դառնար։ Այդ բարդ գործն ստանձնեց Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող, հայտնի սպորտային լրագրող ու, ինչպես պատմությունը ցույց տվեց, նաեւ տաղանդավոր կազմակերպիչ Գաբրիել Անոն։

Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստներին 2002թ. աշխարհի առաջնությունում հաղթելու դեպքում Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան խոշոր պարգեւավճար էր խոստացել: Բայցեւայնպես, ոչ բոլոր ֆուտբոլիստները հավատացին իրենց հաղթանակին եւ հարստանալու այլ միջոցներ փնտրեցին: Օրինակ` Սենեգալի հավաքականի կիսապաշտպան Խալիլու Ֆադիգային կորեական ոստիկանությունը մեղադրեց ոսկերչական խանութից ոսկե շղթա գողանալու համար: Ֆադիգան գողությունը կատարեց Ֆրանսիայի հետ խաղից առաջ, բայց կորեական իշխանությունները քրեական գործ չհարուցեցին, քանի որ գողոնը մեծարժեք չէր:

ԴԻԵԳՈ ՄԱՐԱԴՈՆԱ

Մարադոնայի հայրը հասարակ բանվոր էր: Նրանց ընտանիքն ապրում էր Բուենոս-Այրեսի շրջաններից մեկում, որտեղ ֆուտբոլով զբաղվող պատանիները շատ էին, սակայն Դիեգոն մանկուց գերազանցում էր բոլորին և՛ տեխնիկապես, և՛ ձախ ոտքով կատարած դիպուկ հարվածներով: Նրանք խաղում էին փողոցներում, բակերում, սակայն շուտով Մարադոնան հայտնվեց «Լոս Սեբոլինտաս» («Փոքրիկ չարաճճիներ») մանկական թիմում: Դիեգոյի գալուց հետո «Չարաճճիները» սկսեցին իրենց շրջանում բոլորին հաղթել, ինչն աննկատ չմնաց, և «Արգենտինիոս ունիորս» ակումբն իր հովանու տակ վերցրեց ամբողջ թիմը: Դիեգոն դեռ 16 տարեկան չկար, երբ «Արգենտինիոս ունիորսի» հիմնական կազմում դուրս եկավ խաղադաշտ: Նրա տաղանդն այնքան ակնառու էր, որ 1977թ. փետրվարին հրավիրվեց ազգային հավաքական:

ԱՄԵՆԱԹԱՆԿ ՄԱՐԶԱՁԵՎԸ

«Ֆորմուլա-1»-ը արագընթաց ավտոմեքենաների շրջանաձև մրցավազք է, որն անվանում են նաև Արքայական մրցարշավ։
«Ֆորմուլա-1»-ի աշխարհի առաջնությունը հիմնվել է 1950թ.: Անցկացվում է յուրաքանչյուր տարի, բաղկացած է մոտ երկու տասնյակ փուլերից (գրան-պրիներից)։ Առաջնության ընթացքում մրցում են ինչպես մրցարշավորդները (պիլոտները), այնպես էլ թիմերը։ Յուրաքանչյուր թիմ ներկայացնում է 2-ական մեքենա, որոնց` գրան-պրիների ընթացքում վաստակած միավորները գումարվում են, ինչի արդյունքում տարեվերջին որոշվում են կոնստրուկտորների գավաթի հաղթողը և մրցանակակիրները։ Հաշվարկվում են նաև մրցարշավորդների անհատական միավորները և որոշվում են աշխարհի չեմպիոնն ու մրցանակակիրները։

ՎԱԶՔՈՒՂՈՒ ՀԱՅԱԶԳԻ «ՊՐՈՖԵՍՈՐԸ»

Մեծ եղեռնից փրկվածների երրորդ սերնդից է ամենահայտնի հայ ինքնաշարժային արշավորդ, Ֆորմուլա-1-ի աշխարհի քառակի չեմպիոն, մեծ մրցանակի մրցափուլերում 51 անգամ հաղթած Ալեն Պրոստը։
Ծնվել է Սեն Շամոնում, 1955թ. փետրվարի 24-ին, ֆրանսիացի Անդրե Պրոստի և հայուհի Մարի Ռոզ Կարատչյանի ընտանիքում։ Դեռ մանկուց զբաղվել է տարբեր մարզաձևերով` նախապատվությունը տալով ֆուտբոլին։ Ի դեպ, նրա հայտնի քթի ձևը, որը հայկական արմատների արդյունք են համարում, ֆուտբոլային խաղերի ժամանակ ստացած վնասվածքներից է՛լ ավելի է հայկականացել։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ արձակուրդներին Պրոստների ընտանիքն ուղևորվեց Սենտ Էտե քաղաք։ Այստեղ Ալենն առաջին անգամ կարտ (միկրոավտոմեքենա) վարեց և հենց այդ պահից էլ ծնվեց մեծ սերը մեքենաների և արագության հանդեպ։