Մարզաշխարհ

Ապրիլի 2-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնության եզրափակիչում հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ 23-ամյա Մալխաս Ամոյանը իր համար նոր՝ 77 կգ քաշային կարգում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

2021 թվականին Ծաղկաձորում հանդիպեցի Արսեն Հարությունյանին, որը զրույցի ժամանակ ասաց, թե իր մարզական կյանքն առանց ձեռքբերումների ու հաղթանակների կլինի անիմաստ

Գեղասահքի պատմության մեջ նոր նշաձող է սահմանել Ռուսաստանը ներկայացնող 14-ամյա հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը։

Հայաստանի «Դիվանագիտական ակումբի», Շախմատի ակադեմիայի, «Առլեամ» ընկերության նախաձեռնությամբ անցկացված «Ինտելեկտուալ սպորտի օրեր» շախմատային մրցաշարի միանձնյա հաղթող է ճանաչվել ՀՀ ՊՆ գործերի կառավարիչ Լևոն Խաչատրյանը։

Կնոջս՝ Վերոնիկայի հետ որոշեցինք այս անգամ մեր հանգիստն անցկացնել իմ պապերի հայրենիքում՝ Հայաստանում, շրջել ամբողջ երկրով: Որդիս՝ երկամյա Դավիթը, մեզ կմիանա մեր հաջորդ այցելության ժամանակ: Ունենք շրջագայության խիստ հագեցած օրակարգ: Եղել ենք Դիլիջանում, Հաղպատի վանական համալիրում, որի վեհաշուք և անկրկնելի ճարտարապետությունը հիացրեց ինձ ու կնոջս, Գյումրիում, Գառնիում, Գեղարդում: Կայցելենք Տաթև:

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում 72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի չեմպիոն:

Օգոստոսի 20-ին Ռումինիայի Յասսի քաղաքում Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությունն ավարտվել է Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանի փառահեղ հաղթանակով։ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն առաջինն է հայկական շախմատի պատմության մեջ։ Ամբողջ մրցաշարն ընթացել է հայ շախմատիստուհու գերազանցության նշանաբանով. 11 հնարավորից Դանիելյանը վաստակել է 9 միավոր` 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի։ Դանիելյանը նվաճել է նաև կանանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր: