Մարզաշխարհ
Ռոման Սահրադյանը Գինեսի կրկնակի ռեկորդակիր է: Նա առաջին ռեկորդը սահմանեց բանակում` ժամկետային զինծառայության ժամանակ` պտտաձողի վրա մեկ րոպեում կատարելով 41 մեծ պտույտ: Մի քանի տարի անց Ռոման Սահրադյանը պտտաձողի վրա պտտվեց 1001 անգամ: Դա 331-ով գերազանցում էր Գինեսի գրքում գրանցված նախորդ ռեկորդը: Եվ մնաց անհաղթահարելի:
Մեր եռագույնը բարձրացնելու եւ Հայոց հիմնը մոլորակով մեկ հնչեցնելու պատմական եւ երջանիկ բազում պահեր է մեզ պարգեւել Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը: Օրերս Գյումրիում հանդիպեցի նրան, բայց հանդիպման առիթը ոչ թե մարզական ստուգատեսում աշխարհահռչակ մարզիկի հերթական նվաճումն էր, այլ նոր-նոր ավարտված զորակոչը:
Ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Ռուսաստանն այն անցկացրեց չափազանց բարձր մակարդակով (ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն համարել է եղած առաջնություններից լավագույնը)՝ ձեռքի հետ դաս տալով հատկապես մի քանի չկամների: Խոսքս ոչ էլ ուզում եմ մասնավորեցնել, թեպետ քամին այն լավ էլ քշում-տանում է դեպի Բրիտանիո կողմ:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անակնկալների պակաս չունի: Ուժեղագույն հավաքականները խմբային փուլից սահուն մտան փլեյօֆյան փուլ ու նույնքան սահուն իրենց դրսեւորեցին, ասես ամեն ինչ հենց այդպես էլ պիտի լիներ:
ՀՀ զինված ուժերում հունիսի 3-ից 9-ը անցկացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված 18-րդ համաբանակային սպարտակիադայի եզրափակիչ փուլը: Նախնական փուլերը հաղթահարած թիմերն ու մարզիկները համաբանակային սպարտակիադայի եզրափակիչ փուլում իրենց ուժերն են չափել 7 մարզաձևերում՝ ռազմամարզական քառամարտ, եռամարտ, կողմնորոշում, ռազմականացված կրոսավազք, հրաձգություն, սպայական եռամարտ և դանակի նետում:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին բան չի մնացել: Հունիսի 14-ն այնքան արագ կգա, որ ընթացքում չենք էլ հասցնի բազմոցին մի կարգին տեղավորվել, հեռուստացույցի հետ փոխշփման ճիշտ դիտանկյուն որսալ, միամսյակի շրջանակում տնեցիներին համակեցության բոլոր պահանջվող ցուցումները տալ ու դրանց այնպիսի որակյալ իրականացում պահանջել, որ նյարդերդ ավելորդ փորձության չենթարկվեն: Ինչևէ, քաշելիք է, պիտի քաշենք, փորձություն է, պիտի անցնենք: Ուրիշ ճար չկա: