Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ …ԱՅՍՕՐ



Վ.  Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտ, վաշտի հրամանատար ավագ լեյտենանտ Արմեն Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալով`անձնուրաց արարքի համար. միայնակ երկու զինվորի հանել է ականապատ դաշտից:  Մեր ընտանիքում զինվորական էր պապս, ես շարունակում եմ զինվորականի  գործը, հետեւելով  նրա խորհրդին` լինել նվիրված ընտանիքիս, հայրենիքիս: Յուրաքանչյուր սպա պարտավոր է  նաեւ հավատարիմ ու նվիրված լինել  իր կոչմանն ու սկզբունքներին: Մեր բանակի տասնիննամյակն է, փորձությունների մի դժվար ճանապարհ  հաղթահարված է նվիրյալների շնորհիվ, եւ մեր պարտքն է լինել արհեստավարժ ու կարգապահ՝ կայացած բանակի հզորացումը ապահովելու համար: Պետք է հիշել, որ անհաղթահարելի դժվարություններ չկան, իսկ մենք ուժեղ ենք եւ կազմակերպված, վճռական` անառիկ պահելու սահմանը, պաշտպանելու մեր տասնիննամյա ձեռքբերումը:

Рубрика:


04/02/2011