Հայերեն | На русском | In English

ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ
ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ

2022 թ. հունիս ամսից մայրաքաղաքի Բաբայան 6 հասցեում կահավորված  մարզադահլիճում գործում են հունահռոմեական, ազատ ոճի ըմբշամարտի և բռնցքամարտի մանկապատանեկան խմբեր, որոնցում իրենց ֆիզիկական կարողություններն ու հմտություններն են զարգացնում զինծառայողների երեխաները:

Երեխաներից մի քանիսը հոկտեմբեր ամսին մասնակցել են 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին Երևանում անցկացված  հուշամրցաշարին: Նրանցից երկուսը 250-ից ավելի 11-13 տարեկան երեխաների մեջ զբաղեցրել են մրցանակային 3-րդ տեղը:

Լուսանկարները՝

ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ