Հայերեն | На русском | In English

ԵՌՕՐՅԱ ՄԱՐՏԱՎԱՐԱՇԱՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
ԵՌՕՐՅԱ ՄԱՐՏԱՎԱՐԱՇԱՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

SAM_8779Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերում մեկնարկեցին պատրաստության պլանով նախատեսված եռօրյա մարտավարաշարային պարապմունքները:

Զորամասերից մեկի տանկային գումարտակում անձնակազմը Տագնապ ազդանշանից հետո իրականացրեց անհրաժեշտ գործողություններ եւ սահմանված ժամանակահատվածում համապատասխան հանդերձանքով, զենք-զինամթերքով ներկայացավ նշանակված վայր: Վերադաս հրամանատարությանը ստորաբաժանումների հրամանատարների զեկույցներից հետո հավաքակայանում գործարկվեցին և մարտական պատրաստականության աստիճանի բերվեցին գումարտակի ռազմական տեխնիկան ու մեքենաները:

Զորամասը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելու բոլոր միջոցառումները կատարվեցին հստակ և արագ: Զինծառայողները աչքի ընկան իրենց կազմակերպված և հմուտ գործողություններով: Գործնական պարապմունքները նպաստեցին անձնակազմի մարտական գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը:

1-ին զորամիավորման թղթակցական կետ