Հայերեն | На русском | In English

ԵՐԴՎԵԼ ԵՆ ԱՆՁՆՎԻՐԱԲԱՐ ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
ԵՐԴՎԵԼ ԵՆ ԱՆՁՆՎԻՐԱԲԱՐ ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Մարտի 10-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում տեղի է ունեցել կին զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն։

Զինծառայողները  երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պահպանել պետական և ռազմական գաղտնիքը, անվերապահորեն կատարել հրամանները: Զորամասի հրամանատարը կարևորել է կին զինծառայողների դերը զինված ուժերում և հաջողություն մաղթել նրանց հետագա ծառայության ընթացքում: