Հայերեն | На русском | In English

ԽԱՉԸ` ԴԻՐՔԵՐ
ԽԱՉԸ` ԴԻՐՔԵՐ

 

Ամեն տարի հունիսի սկզբին ԶՈւ հոգևոր առաջնորդության պահապան և խորհրդանիշ Աշոտ Երկաթ թագավորի մասունքակիր խաչը Սուրբ Հարության տոնից հետո տարվում է Հայաստանի և Արցախի զորամասեր։ Գնդերեցներն այդ խաչով օրհնում են հայոց սահմաններն ու հայրենիքի պաշտպաններին։

5-րդ զորամիավորման ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանի ձեռամբ Աշոտ Երկաթ թագավորի մասունքակիր խաչը ՀՀ հարավարևելյան սահմանում է: Օրհնվել են մարտական հենակետերն ու մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները: