Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԼԻԲԻԱՆ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԸ
ԼԻԲԻԱՆ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԸ

ԼիբիայիԱրտաքին գործերի ու միջազգային համագործակցության նախարար Մուհամեդ Աբդելազիզը հայտարարել է, որ Տրիպոլիի տրամադրության տակ գտնվող թունավոր քիմիական նյութերը ամբողջության վերացվել են, ասվում է ՔԶԱԿ կայքում տեղադրված հաղորդագրությունում: Այս մասին հայտնում է News.am-ը:

Լիբիայի ԱԳ նախարարի խոսքով՝ թունավոր վերջին արկերը ոչնչացվել են հունվարի վերջին:

Նշվում է, որ քիմիական զենքի ոչնչացման հարցում Լիբիային աջակցել են Գերմանիան, Կանադան ու ԱՄՆ-ն: Ոչնչացման գործընթացը պետք է ավարտվի մինչև 2016թ:

ՔԶԱԿ տեղեկություններով, երբ երկրի իշխանությունը պատկանում էր Մուամար Քադաֆիին, Լիբիայի տարածքում ստեղծվել էր քիմիական զենքի մի քանի պահեստ: Սակայն դեռևս Քադաֆիի օրոք Լիբիան 2004թ.-ին միացել էր Քիմիական զենքի արգելման կոնվենցիային: