Հայերեն | На русском | In English
ԱՄՆ-ի Mount Whitney և Taylor ռազմանավերը փետրվարի 5-ին մտել են Սև ծով: Այս տեղեկությունը հաստատել են Պենտագոնի և Ռուսաստանի ռազմածովային գլխավոր շտաբի ներկայացուցիչները:
Ռազմանավերը մուտք կգործեն արտասահմանյան նավահանգիստներ և ուսումնավարժություններ կանցկացնեն: Այս մասին, ըստ է News.am-ի, հայտնում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սև ծով են մտել ամերիկյան ռազմանավեր, որոնց վրա 600 ծովային հետևակներ կան:
Mount Whitney-ին ամերիկյան 6-րդ նավատորմի ֆլագմանական նավ է, ունի հրետանային ինքնապաշտպանական սպառազինություն և ուղղաթիռ:
Հիշեցնենք, որ Պենտագոնը հունվարի 20-ին հայտարարել էր, որ Սոչիի օլիմպիադայի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար պատրաստ է նավեր ուղարկել Սև ծով: Գերատեսչության ներկայացուցիչներն ընդգծել էին, որ նավերն ափին կմոտենան միայն անհրաժեշտության դեպքում: