Հայերեն | На русском | In English
ՀՀ զինված ուժերի 2022 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ փետրվարի 1-ից 4-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զորամիավորումների, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների սպա-իրավաբանների մասնագիտական հավաք:
Հավաքին հրավիրված էին նաև ՀՀ զինվորական դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Փաստաբանների պալատի, ՊՆ Ռազմական ոստիկանության, ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և ՊՆ-ին կից հասարակական խորհրդի ներկայացուցիչներ:
ՊՆ իրավաբանական վարչության կազմակերպած մասնագիտական հավաքի ընթացքում առանձնահատուկ ուշադրության են արժանացել զինված ուժերում իրավական ուսուցման, իրավակարգի ապահովման և օրինականության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպման, իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացման և զինծառայողների իրավագիտակցության բարձրացման հետ կապված հարցերը:
Հավաքի մասնակիցներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: