Հայերեն | На русском | In English

ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում մայիսի 18-ին շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները:

Խաղարկվել են մարտավարական մի շարք դրվագներ, ստուգվել հրամանատարների`գործողությունների պլանավորման և ղեկավարման կարողությունները։

Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարները ցուցադրել են գործողություններ մշակելու և իրականացնելու, ներդաշնակ ու օպերատիվ առաջադրանքներ կատարելու իրենց մարտավարամասնագիտական գիտելիքներն ու կարողությունները։

Հիշեցնենք, որ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը կավարտվի մայիսի 20-ին, և կամփոփվեն արդյունքները։