Հայերեն | На русском | In English

ՀՐԹԻՌԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԿԱԶՄԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՆՈՒՄ Է
ՀՐԹԻՌԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԿԱԶՄԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՆՈՒՄ Է

ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում հուլիսի 1-ից կբացվեն 300 նոր սկզբնական սպայական հաստիքներ, որոնք նախկինում զբաղեցնում էին պայմանագրային զինծառայողները: Իսկ մինչև տարեվերջ ժամկետային զինծառայողների ավելի քան 2.000 հաստիքներ կդառնան պայմանագրային:

Զորատեսակի հրամկազմը վերջին տարիներին նկատելիորեն երիտասարդացել է: Սպայակազմի միջին տարիքը փոքր է 33-ից, զորամիավորումների հրամանատարների միջին տարիքը 46-ից իջել է 44-ի, իսկ գնդերի հրամանատարներինը՝ 40-ից 38-ի: