Հայերեն | На русском | In English

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐՆ ԸՆՏԵԼԱՆՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՆ
ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐՆ ԸՆՏԵԼԱՆՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՆ

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐՆ ԸՆՏԵԼԱՆՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՆԿ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Զորամասի հրամանատարի

ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր

Բանակ զորակոչված երիտասարդի համար զինվորական կյանքը նոր երեւույթ է` բազմաթիվ բացահայտումներով: Հրամանատարական կազմի համար նորակոչիկներին զինվորական գործին նախապատրաստելը պատասխանատու եւ ծավալուն աշխատանք է, միաժամանակ` հետաքրքիր:

Մեր զորամասի նորակոչիկները, նախքան զինվորական երդում ընդունելը, անցնում են 5-շաբաթյա դասընթացներ՝ կրակային գործնական պարապմունքներով: Բայց դա չի նշանակում, որ նրանք ազատ ժամանակ չեն ունենում: Հանգստյան օրերին շախմատ, վոլեյբոլ, ֆուտբոլ են խաղում, կամ էլ մասնակցում են զանազան  մարզաձեւերից մրցումների:

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐՆ ԸՆՏԵԼԱՆՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՆՆորակոչիկների ձեռքերով ձեւավորել, մաքրել  ենք զորամասի խաչքարի հարակից տարածքը, որտեղ տեղի է ունենալու երդման արարողությունը:

Լավագույնս աչքի ընկած նորակոչիկների ծնողներին արդեն հասցրել ենք շնորհակալական նամակներ ուղարկել:

Մեր նպատակը նորակոչիկներից կարգապահ, մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող զինվոր դաստիարակելն է, այնպիսի զինվոր, որը ցանկացած պահի, ցանկացած իրավիճակում, ցանկացած պայմաններում ի զորու կլինի կատարելու մարտական բարդ ու դժվարին առաջադրանք: