Հայերեն | На русском | In English

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻՑ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻՑ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻՑԱմենամարդասիրական մասնագիտության կրողներդ՝ բժիշկներդ, որքան օգտակար ու կարեկից լինելու հաճույքն եք վայելում, նույնքան դժվար, պատասխանատու եւ հաճախ անելանելի իրավիճակներում ճիշտ որոշում կայացնելու խնդրի առաջ եք կանգնում: 25 տարի աշխատելով բժշկական համալսարանում եւ ինքս էլ մասնակիցը դառնալով սերունդների հերթափոխին, հիանալով մեր բազում շրջանավարտների հաջողություններով, չեմ պատկերացրել, որ մի օր էլ ես ակնածանքի ու երախտագիտության խոր զգացում կապրեմ: Օրերս հրազենային վիրավորում ստացած որդուս վիրահատությունից օրեր անց միայն սկսեցի ընկալել շրջապատող միջավայրը, նկատել նախ վերակենդանացման, ապա նաեւ վիրաբուժական բաժնի բժիշկներին: Նրանց ծանոթ ու հարազատ դարձած դեմքերը վստահություն ու հոգատարություն էին ներշնչում: Որդուս խնամելու երեք շաբաթների ընթացքում հասկացա ու համոզվեցի, որ մեր զինվորներն իսկապես հոգատար ձեռքերում են: Շնորհակալություն, բժի՛շկ, քո նվիրումի, արհեստավարժության, հոգատարության համար: 

 ԱՆԱՀԻՏ ՆԱՐԻՄԱՆՅԱՆ

Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի գրադարանի աշխատակցուհի