Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԵՎ ՆԱՏՕ-Ի ՍԱԿՐԱՎՈՐՆԵՐԻ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԵՎ ՆԱՏՕ-Ի ՍԱԿՐԱՎՈՐՆԵՐԻ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

Ինքնաշեն ականապայթուցիկ նյութերի դեմ պայքարի գործում Հյուսիսատլանտյան դաշինքի մասնագետների պատվիրակությունն առաջին անգամ այցելել է Մոսկվա: Պատվիրակության ղեկավար, գնդապետ Ջոն Գրեյվսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն նկատի առնելով խնդրի սրությունը, մեծապես կարևորում է այս ասպարեզում համագործակցությունը Ռուսաստանի հետ:

Աֆղանստանում միջազգային խաղաղապահ ուժերը հիմնականում կորուստներ են կրում հենց ինքնաշեն ականապայթուցիկ նյութերի պատճառով:

ՆԱՏՕ-ի մասնագետները կծանոթանան ահաբեկիչների կողմից կիրառվող ինքնաշեն ականապայթուցիկ սարքերի հայտնաբերման ու վնասազերծման ռուսաստանյան փորձին, «Սակրավորի արահետ» ուսումնավարժական համալիրի միջոցով սակրավորների պատրաստման գործընթացին և պայթուցիկ նյութերի հայտնաբերման գործում վարժեցված շների կիրառմանը: