Հայերեն | На русском | In English

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐՓետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-գերմանական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում փորձի փոխանակման, ԳԴՀ ռազմաուսումնական հաստատություններում հայ զինծառայողների կրթության ու վերապատրաստման, Աֆղանստանում իրականացվող ՆԱՏՕ-ի առաքելությանը համատեղ մասնակցության խնդիրներին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: